Հայաստան - Արցախ

Ասպրամ Կրպէեան. «Շարժումն աստիճանաբար թեւակոխում է համազգային դառնալու շրջափուլ»

«ԱԼԻՔ» – Յունիսի 12-ին տեղի ունեցածը անւանում եմ պետական ահաբեկչութիւն սեփական ժողովրդի նկատմամբ, պետական ահաբեկչութիւն իրենց սահմանադրական իրաւունքն իրացնող ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին AntiFake TV-ի եթերում յայտնել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպէեանը՝ ներկայացնելով այդ օրը տեղի ունեցածի մանրամասները։ Կրպէեանի գնահատմամբ՝ ոստիկանութիւնը յստակ յանձնարարութիւն է ունեցել նւաստացնելու բերման ենթարկւածներին։

«Շատ բնական է, որ այս տեսակ սահմռկեցուցիչ իրադարձութիւններից յետոյ շարժումը պիտի վերադասաւորւի, պիտի ռեսուրսների նոր հաշւագրում իրականցւի եւ պիտի նոր դիրքաւորում ունենայ եւ այն էլ ոչ թէ սկզբունքների կամ արժէքների համատեքստում, այլ կազմակերպական, մարտավարական»,- նշել է Կրպէեանը եւ բոլոր նրանց, ովքեր պնդում են, որ շարժումը մարել է, յորդորել է զինւել համբերութեամբ։

«Այն, ինչի մեկնարկը տրւել է Կիրանցից, վաղուց արդէն յատել է Կիրանց գիւղի սահմանները եւ աւելին՝ հիմա յատել է նաեւ ՀՀ սահմանները։ Սփիւռքեան մեր կառոյցների ներգրաււածութիւնը, ոգեւորութիւնը, Սփիւռքում բնակւող մեր հայրենակիցների ակնկալիքները դրա փաստումն են։ Աստիճանաբար այս շարժումը թեւակոխում է համազգային դառնալու շրջափուլը»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամաւորը։

Զրոյցի ընթացքում նա նաեւ անդրադարձել է իր ձեւակերպմամբ՝ յանցաւոր այս խմբակի ներկայացուցիչների յայտարարութիւններին՝ արտգործնախարարից սկսած, որոնք փաստում են գործող վարչախմբի ձախողումները։

Խօսելով ՀՀ Սահմանադրութիւնը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին՝ Կրպէեանը շեշտել է, որ թշնամական ուժերը որեւէ զիջման դէպքում չեն կանգնելու, որովհետեւ այլ օրակարգ ունեն։

Related Articles

Back to top button