Սեւակ Յակոբեան. «Բա՜, եւրոպացի պաշտօնեան ոգեւորւած է Ալիեւով, իր կողմից ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆԸ միտւած քայլերով»
«ԱԼԻՔ» – Yerevan.today-ի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը ֆէյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրէնի օկուպացւած Շուշիում անցկացւած Թուրքական պետութիւնների կազմակերպութեան Հունգարիայի վարչապետի մասնակցութեանը.
«Հասկանում եմ, որ ՔՊ իշխանութեան ներկայացուցիչներն իրենց խրախճանքները, հանգիստը, ջրոցու օրը (Վարդավառ-ԽՄԲ.) չեն թողնելու ընկնեն քաղաքական յայտարարութիւններ անեն․ բայց կարողա չեն էլ նկատել, որ Հունգարիայի վարչապետ Օրբանը այցելել է օկուպացւած Շուշի, գովասանքի խօսքեր շռայլել Իլհամ Ալիեւին, քաջալերել, օրինակ բերել եւրոպացիքին, թէ որքան ջանք է ներդրել, վերջինս, տարածշրջանի խաղաղութեան հաստատման համար:
Բա՜, եւրոպացի պաշտօնեան ոգեւորւած է Ալիեւով, իր կողմից ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆԸ միտւած քայլերով:
Յիշեցի թէ ինչ շան լափ էին թափում Լուկաշենկոյի գլխին, երբ գրեթէ նոյն դիֆեռամբներն էր հայաթափւած Արցախում հասցէագրել Ալիեւին: Ասում էին՝ բա սենց ռազմավարական գործընկեր ա՞ լինում։ Տղէ՛րք ու աղջկէ՛րք, բա էս Օրբանը օք ա՞: Սա էլ Եւրոմիութիւնը նախագահող երկրներից մէկի ղեկավարն ա, դրա համար օք ա՞»,- գրել է նա: