Հայաստան - Արցախ

Մենք չենք լինի այն խորհրդարանում, որը կը փորձի վաւերացնել կապիտուլիացիոն փաստաթուղթը

Հայաստանում չի կարող տեղի ունենալ որեւիցէ լուրջ ընդդիմադիր գործընթաց առանց խորհրդարանական ընդդիմութեան մասնակցութեան, մենք ոչ թէ կառչած ենք մանդատներից, այլ դրանք պէտք է օգտագործենք ԱԺ-ում իշխանափոխութեանը հասնելու համար։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։

Նա նաեւ նշել է, որ անհիմն է համարում այն մարդկանց պահանջները, որոնք առաջարկում են իրենց վայր դնել մանդատները, քանի որ դրա հետեւանքով չի առաջանում իրաւական ու քաղաքական ճգնաժամ, ինչը կը բերի արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների։

«Արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ կարող են լինել բացառապէս Նիկոլ Փաշինեանի հրաժարականի հետեւանքով։ Բոլոր նրանք, որոնք ուզում են, որ այդ ընտրութիւնները լինեն, թող գնան ու համոզեն Նիկոլ Փաշինեանին հրաժարական տալ»։

Այնուամենայնիւ, Սաղաթէլեանը նշում է, որ ՀՅԴ-ն ունի որոշում՝ մաս չի կազմելու այն ԱԺ-ին, որը կը փորձի վաւերացնել «կապիտուլիացիոն համաձայնագիր»՝ պարտադրւած Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։

Related Articles

Back to top button