Հայաստան - Արցախ
Սիւնիքում նոր յուշարձաններ են յայտնաբերւել, կազմւել են պահպանական գօտիների նախագծեր

2024 թ․ յունիսին Պատմամշակութային ժառանգութեան գիտահետազօտական կենտրոնի արշաւախումբը (հնագէտ՝ Ա. Ջուլֆալակեան, ճարտարապետ՝ Գ․ Գիւլամիրեան), համաձայն առաջադրանքի, ուսումնասիրութիւններ է կատարել ՀՀ Սիւնիքի մարզի Սւարանց, Տանձատափ, Հալիձոր, Հարժիս, Տաթեւ գիւղերում։
Յորդառատ անձրեւներով ուղեկցւող դաշտային աշխատանքների արդիւնքում արշաւախումբը յայտնաբերել է մի քանի նոր յուշարձաններ, որոնցից է Հալիձոր գիւղի նորայայտ քարայրը, եւ կազմւել են դրանց պահպանական գօտիների նախագծերը։
Yerkir.am