Հայաստան - Արցախ

Բագրատ Սրբազանի՝ հիւանդանոցում յայտնւելու վերաբերեալ «Սրբազան պայքար» շարժումը յայտարարութիւն է տարածել

«ԱԼԻՔ» – «Սրբազան  պայքար» շարժման ֆէյսբուքեան էջը յայտարարութիւն է տարածել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի՝ հիւանդանոցում յայտնւելու վերաբերեալ.

«Հաշւի առնելով մեր հայրենակիցների անհանգստութիւնը եւ լրատւամիջոցներով տարածւած հակասական տեղեկութիւնները, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արք. Գալստանեանը գտնւում է Իզմիրլեան բժշկական կենտրոնում՝ ընթացիկ ստուգումների նպատակով։

Սրբազան հայրը բժիշկների հսկողութեամբ կազդուրւում է եւ առաջիկայ հինգշաբթի կը հանդիպի հայրենակիցների հետ Երեւանի Ս. Աննա եկեղեցու բակում՝ աւանդական ձեւաչափով»,- ասւած է հրապարակւած յայտարարութեան մէջ:

Յիշեցնենք, որ երէկ՝ օգոստոսի 20-ին, հայաստանեան ԶԼՄ-ները տեղեկութիւն էին տրածել այն մասին, որ Բագրատ Սրբազանը հիւանդանոցում է: Այդ տեղեկութիւնը համացանցում տարաբնոյթ մեկնաբանութիւնների առիթ էր դարձել:

Related Articles

Back to top button