Հայաստան - Արցախ

Արթուր Խաչատրեանը՝ «Սահար» հեռուստալիքի եթերում. «Արցախցիների հայրենադարձումը տարածաշրջանում խաղաղութեան հաստատման նախապայմաններից է»

«ԱԼԻՔ» – Իրանական «Սահար» հեռուստաընկերութեան ադրբեջանական ծառայութեան եթերում  ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը  անդրադարձել է  տարածաշրջանում հաղորդակցութեան ուղիների ապաշրջափակմանը, այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ին եւ Կովկասում խաղաղութիւն հաստատելու հեռանկարներին։

Անդրադառնալով միջանցքին եւ այն մեղադրանքներին, թէ Հայաստանն է նենգադուլի ենթարկում տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանը, նա նշել է, որ աւելի քան 30 տարի Ադրբեջանն ու Թուրքիան են շրջափակել Հայաստանը, խաթարելով հաղորդակցութիւնն ու առեւտուրը Հրւ․ Կովկասում։ Տարածաշրջանի բոլոր փակ ճանապարհները, ներառեալ Իջեւան – Ղազախ, Գիւմրի – Կարս երկաթուղիները պէտք է ապաշրջափակւեն միաժամանակ եւ պահպանելով այն երկրների բացարձակ ինքնիշխանութիւնը, որտեղով, որ անցնում են ճանապարհները։

 Արթուր Խաչատրեանը խիստ բացասական է խօսել Մեղրիով անցնող ճանապարհի եւ սահմանի վերահսկողութիւնն ինչ որ անհասկանալի մասնաւոր կազմակերպութիւններին արտապատւիրակումը, քանի որ դրանով Հայաստանը եւս մի զիջում է անում Ադրբեջանին եւ սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանութիւնը։

Անդրադառնալով նոյեմբերի 9-ին եռակողմ յայտարարութեանը,  Արթուր Խաչատրեանը նշել է, որ այդ պայմանագիրը կրկին կարող է դառնալ օրակարգային բացառապէս արցախցիների հայրենադարձման հարցի համատեքստում։ Արցախցիների հայրենադարձումը տարածաշրջանում խաղաղութեան հաստատման նախապայմաններից է։

Related Articles

Back to top button