Հայաստան - Արցախ

Ճանաչենք Հայոց աշխարհը

Ուղտասար

Ուղտասարը լեռ է ՀՀ Սիւնիքի բարձրաւանդակի կենտրոնական հատւածում, որտեղ 1968 թւականին յայտնաբերւել է ժայռապատկերներով հարուստ հնավայր։ Այն գտնւում է 3000-3300 մ. ծովի մակերեւոյթից բարձրութեան վրայ:

Ուղտասարի ժայռապատկերները ներկայանում են սեւ ու մոխրագոյն հրաբխային ծագում ունեցող քարերի վրայ քարէ գործիքներով արւած փորագրութիւնների տեսքով։

Դրանց մեծ մասը համարւում են յուշագրեր նւիրւած ննջեցեալների կեանքին ու հերոսական պատմութիւններին։

Պարզունակ պատկերներն, այդուհանդերձ, զարմանալիօրէն համապարփակ են  պատմելով առասպելների եւ ցեղերի սովորոյթների, զգացմունքների, յոյզերի եւ հաւատալիքների, նախնիների պարտութիւնների եւ յաղթանակների մասին։

Ուղտասարի կենդանիների ժայռապատկերների գերիշխող մեծամասնութիւնը կազմում են այծերը։

Այծերը յատկապէս տարածւած են որսի տեսարաններում, նաեւ որպէս Աստծոյ-աստւածային Ոգու կենդանական խորհրդանշան եւ Աստւած գաղափարի արտայայտիչ։

Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ

Related Articles

Back to top button