Հայաստան - Արցախ

«Սրբազան Պայքար» շարժման ահազանգը. «Անյայտ մարդիկ Բագրատ Սրբազանի անւամբ կրիպտոարժոյթ են ստեղծել եւ վճառում են»

«ԱԼԻՔ» – Անյայտ մարդիկ «Սրբազան Պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի անւամբ կրիպտոարժոյթ են ստեղծել եւ վաճառում են: Այս մասին «Սրբազան Պայքար» շարժումն ահազանգող յայտարարութիւն է տարածել իր ֆէյսբուքեան էջում:

«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ մեզ համար անյայտ մարդիկ «Սրբազան Պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի անւամբ կրիպտոարժոյթ են ստեղծել եւ զբաղւում են դրա վաճառքով՝ իբր թէ ի աջակցութեան մեր պայքարի։

Յայտնում ենք, որ այդ կրիպտոարժոյթի հետ որեւէ առնչութիւն չունենք, չգիտենք ովքեր եւ ինչ նպատակով են իրականացնում դրա վաճառքը։

Յորդորում ենք զգոյշ լինել համացանցում եւ Սրբազան Պայքարի նախաձեռնութիւնների մասին տեղեկութիւններ ստանալ բացառապէս մեր պաշտօնական էջերից»,- ասւած է հրապարակւած յայտարարութեան մէջ:

Related Articles

Back to top button