Հայաստան - Արցախ

Մշակութային գենոցիդ է

Ադրբեջանն աւերել է Արցախի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցու մեծ մասը, թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Յովհաննիսեանի հետ։

Նա նշեց, որ եկեղեցին պահպանական գօտի ունեցող յուշարձան էր, սակայն այսօր, ցաւօք, աւերւած է եւ տեղը միայն երեւում է քարակոյտ։

«Մշակութային գենոցիդ է։ Ադրբեջանը շատ վաղուց անցել է բոլոր կարմիր գծերը, բայց որեւէ ճնշումենր չկան թշնամու վրայ, շատ աւերւածութիւնների մասին տեղեակ չենք նոյնիսկ»,-ասաց նա։

Հարցին, թէ՝ հայկական կողմը բարձրաձայնե՞լ է այս խնդրի մասին եւ արդեօ՞ք միջազգային կազմակերպութիւնները կարող են նպաստել այս խնդրի լուծմանը, Լեռնիկ Յովհաննիսեանն ասաց.

«Համապատասխան մշտադիտարկում չի իրականացւում միջազգային կազմակերպութիւնների կողմից, նրանք կարծես ձեռքերը բարձրացնում են եւ ասում՝ մենք ոչինչ չենք կարող անել Ադրբեջանի դէմ։ Սա ցոյց է տալիս, որ միջազգային հանրութիւնն անտարբեր է հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացմանը, նոյն կերպ չկայ որեւէ արձագանգ ՀՀ իշխանութիւնների կողմից»։

Լեռնիկ Յովհաննիսեանի խօսքով՝ պէտք է յստակ ճնշման մեխանիզմեր կիրառել, եւ եթէ ՄԱԿ-ը կամ համապատասխան կառոյցներն ունենան կամք եւ վճռականութիւն, ապա հնարաւոր կը լինի գոնէ եղած յուշակոթողները փրկել։

Related Articles

Back to top button