Հայաստան - ԱրցախՄարզական

Հենրիխ Մխիթարեան. «Հաւաքական չեմ վերադառնայ, օրը կը գայ, եւ բոլորն էլ կիմանան ճիշտը»

«ԱԼԻՔ» –  «Հաւաքական չեմ վերադառնայ, օրը կը գայ, եւ բոլորն էլ կիմանան ճիշտը»: Այս մասին «Ազատութիւն» ռադիոնկայանի հետ զրոյցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի նախկին աւագ, իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը։

«Պահը կը գայ, օրը կը գայ, եւ բոլորն էլ կիմանան ճիշտը, ես այդ որոշումը կայացրել եմ իմ զգացմունքներից ելնելով, ոչ-ոք ինձ չի ստիպել, միայն կարող եմ ասել, որ այս պահին որոշումս փոխելու մտադրութիւն չունեմ։ Հաւաքական չեմ վերադառնայ» , – ասել նա՝ պատասխանելով այն հարցին, թէ եթէ ֆեդերացիայի նախագահի փոփոխութիւն լինի, հնարաւո՞ր է՝ ինքը վերադառնայ ազգային հաւաքական։

Անդրադառնալով այն հարցին, թէ վերջին շրջանում Հայաստանի հաւաքականը բաւականին բարդ իրավիճակում է, եւ ինչ հնարաւոր քայլեր պէտք է արւեն այդ վիճակից դուրս գալու համար, նա պատասխանել է․«Արդէն 3 տարուց աւելի ես չեմ խաղում հաւաքականում, չգիտեմ ներքին խոհանոցը, չգիտեմ, թէ ինչն է պատճառը, միայն կարող եմ յաջողութիւն մաղթել մեր տղաներին, որ կարողանան դուրս գալ այդ իրավիճակից»։  

«ԱԼԻՔ» – Յիշեցման կարգով. 2018 թւականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութիւնից յետոյ, հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանի պէս, Հենրիխ Մխիթարեանը եւս յայտնւեց ՀՀ գործող իշխանութիւններին սպասարկող լրատւամիջոցների եւ ֆէյքերի թիրախում:

Նրա դէմ կազմակերպւած արշաւի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող ղեկավարութեան, մասնաւորապէս նախագահ Արմէն Մելիքբէգեանի հետ ունեցած տարաձայութիւնների արդիւնքում, Մխիթարեանը որոշեց հեռանալ Հայաստանի ազգային հաւաքականից:

Related Articles

Back to top button