Հայաստան - Արցախ

Տիրան Խաչատրեան. «Ես մինչեւ օրս էլ բանակում այդ 5-րդ շարասեան տեղը չգիտեմ, եթէ Փաշինեանը գիտի, ինչո՞ւ չի կոնկրետ նշում ովքեր են»

Ես մինչեւ օրս էլ բանակում այդ 5-րդ շարասեան տեղը չգիտեմ, եթէ Փաշինեանը գիտի, ինչո՞ւ չի կոնկրետ նշում ովքեր են այդ 5-րդ շարասեան պարագլուխները կամ հէնց այդ շարասեան կազմում եղողները: Այս մասին դեկտեմբերի 4-ին, ՀՀ ԱԺ դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրեանը։

«Եթէ յայտարարութիւն են անում, թող բացեն, ուղղակի մերկապարանոց յայտարարութիւնները, ես կարծում եմ՝ անիմաստ PR-ի կամ հասարակութեան ուշադրութիւնը շեղելու նպատակ է հետապնդում:

Այն, ինչ իրենք էին պլանաւորել եւ իրականացնում էին ու հիմա էլ շարունակում են իրականացնել, դա պարզաբանումների անհրաժեշտութիւն չկայ, իրենց նպատակը եղել է Արցախը յանձնելը:

Որպէսզի արդարացում ունենան, իհարկէ, պէտք է դրա հետ կապւած մեղաւորներ, տարբեր պատճառաբանութիւններ գտնեն: Եթէ յանձնելու հետ կապւած պատճառաբանութիւնները կան, այդ դէպքում ինքը ասում էր՝ ես բանակցութիւններն սկսում եմ զրոյական կէտից, իմ կէտից, ես որեւէ մէկի արածը չեմ շարունակում: Եթէ յանձնել էին, թող ինքը չշարունակէր այդ յանձնելը: Եթէ եղել է գործընթաց, որին ինքը դէմ է, թող հակառակ քայլերն իրականացնէր, ինչի՞ մասին է խօսքը: Իր արդարացումը մերկապարանոց է, անիմաստ ու դատարկ բան է»,- ասաց նա:

Տիրան Խաչատրեանը նշեց, որ Հայաստանի տարածք ներխուժած թշնամու ստորաբաժանումները յետ չեն գնացել. «Թշնամին այդտեղ հիմա ամրացնում է իր դիրքերը ինժեներական առումով: Հետագայում ես չեմ բացառում, որ ունենալով ռազմավարական նշանակութիւն, դուրս էլ չեն բերի զօրքերը»,- յաւելեց նա:

Arfd.am

Related Articles

Back to top button