ՄիջազգայինՔաղաքական

Արմէն Պետրոսեան. «Մերձաւոր Արեւելքում մեծանում է տարածաշրջանային պատերազմի ընդլայնման հնարաւորութիւնը»

Արաբագէտ Արմէն Պետրոսեանն անդրադառնալով Մերձաւոր Արեւելքում լարւածութեան մեծացմանը, «Ֆէյսբուք»-եան իր էջում գրել է

«Մերձաւոր Արեւելքում մեծանում է տարածաշրջանային պատերազմի ընդլայնման հնարաւորութիւնը՝ ԱՄՆ-ի եւ Իրանի ուղիղ բախման զգալի հաւանականութեամբ։

Յունւարի 28-ին Սիրիայի տարածքում՝ Յորդանանի եւ Իրաքի սահմանների մերձակայքում գտնւող ամերիկեան «ալ-Թանֆ» ռազմավարական նշանակութեան ռազմաբազայի դէմ ԱԹՍ-ով յարձակման հետեւանքով սպանւել է 3, վիրաւորւել աւելի քան 3 տասնեակ ամերիկացի զինծառայող։ Ըստ որոշ աղբիւրների՝ յարձակման պատասխանատւութիւնն ստանձնել է իրաքեան իրանամէտ «Քաթայիբ Հեզբօլլահ» խմբաւորումը։

Սիրիական հակամարտութեան ողջ ընթացքում ռազմաբազայի առանցքային գործառոյթներից էր «Շիայական կիսալուսնի» առանցքի երկրների՝ Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան ցամաքային կապի վերահսկումը։ Ակնկալւում է, որ տեղի ունեցած յարձակման դէմ ԱՄՆ-ի պատասխանը կարող է ուղիղ կերպով թիրախաւորել Իրանը՝ դրանով իսկ աւելի մեծացնելով տարածաշրջանային մեծ պատերազմի հաւանականութիւնը»։

Related Articles

Back to top button