Գերմանիայի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին միկրոռոբոտը, որը կարող է օգնել քաղցկեղի դէմ պայքարին
Գերմանիայի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին միկրոռոբոտը, որը կարող է օգնել քաղցկեղի դէմ պայքարին։ Դրանք կարող են շարժւել մարդու բջջային ցանցում ու թիրախաւորել առանձին բջիջների։
Միւնխէնի տեխնիկական համալսարանի առաջատար հետազօտող, նանօ եւ միկրոռոբոտիկայի պրոֆեսոր Բեռնա Էդելմանն ասել է, որ յայտնագործութիւնը կարող էբուժման նոր մեթոդներ ստեղծել քաղցկեղի, կամ այլ հիւանդութիւնների դէմ պայքարող պացիենտների համար։
Գիտնականների թիմը ուղիներ է գտել րոպէների ընթացքում միլիոնաւոր միկրոռոբոտներբաց թողնելու համար։ Ջրիմուռներից պատրաստւած միկրոռոբոտների լայնութիւնը մարդումազի հաստութեան կէսի չափ է, դրանք մօտաւորապէս նոյն չափն ունեն, ինչ մարդու բջիջները, եւ ունեն բջջի նոյն փափուկ կառուցւածքը։ Նանօ նիւթերի օգտագործման շնորհիւ դրանք կարող են կառավարւել առանց լարի։