Միջազգային

Թուրք յայտնի լրագրող. «Էրդողանը թող 10 օր Իսրայէլ չուղարկի վառելանիւթ, կը տեսնէք, թէ ինչպէս է դադարեցւում պաղեստինցիների սպանդը»

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական Յեղափոխութեան առաջնորդի ելոյթը, որով նա յորդորել էր իսլամադաւան պետութիւններին դադարեցնել սիոնիստներին վառելանիւթի մատակարարումը փորձագէտների մեկնաբանութեամբ ունէր իր ուղիղ հասցէատէրը:

Բաքւին ու Անկարային ուղղւած այաթ. Խամենէիի զգուշացումը խօսում էր հէնց այն ռազմավարական նշանակութեամբ փոխյարաբերութիւնների մասին, ինչի արդիւնքում Իսրայէլին յաջողւում է Բաքւի ու Թուրքիայի անմիջական աջակցութեամբ շարունակել Գազայի հատւածում ռմբակոծութիւնն ու խաղաղ բնակչութեան դէմ իրականացւող սպանդը:

ԶԼՄ-ների յայտնած տւեալների համաձայն, շուրջ 4000 երեխայ է զոհւել Իսրայէլի յարձակումների արդիւնքում:

Բաքւի ռեժիմին եւ, առհասարակ, թուրքական հետքերի մասին ակնարկող Յեղափոխութեան առաջնորդի ելոյթը, նախկինի պէս, մեղմացնելու փորձ է արւում Իրանի կառավարական համակարգ ներթափանցած պանթուրքիստների միջոցով:

Նոյն կապակցութեամբ իր տելեգրամային ալիքում գրառում հրապարակելով դոկտ. Էհսան Մովահեդեանը նշել է, որ Իսլ. խորհրդարանում Թաւրիզի պատգամաւորներից մէկին մօտ կանգնած «պան» հակումներով դէմքերից մէկն իրեն վերագրւող սոցիալական հարթակներում նշել է. «Առաջնորդը նկատի է ունեցել ծովային այն հատւածը, որտեղից վառելանիւթը տեղափոխւում է Իսրայէլ»:

Մովահեդեանը յաւելել է, որ այս մարդկային թիւրիմացութիւններին չի յաջողւելու հասկացնել, որ Թուրքիայի Ջէյհան նաւահանգստում նաւթը կարծես յանկարծ երկնքից չի յայտնւում: Չնայած նրանք լաւ էլ գիտեն իրենց ինչի տեղ դրածի պէս ելոյթներ ունենալ: Նրանց խօսքով, այնպէս չէ, որ դրա արտահանման աղբիւրը Բաքուն է։

«Հեղինակը թաքցնում է ակնյայտ այն փաստը, որ այդ նաւթը արդիւնահանւել է Ալիֆի կառավարութեան կողմից անգլիական եւ ֆրանսիական ընկերութիւնների համագործակցութեամբ, եւ կտրելով Բաքւի եւ Թուրքիայի տարածքները մատակարարւում է սիոնիստներին՝ թուրքական նաւահանգստից։

Մէկ այլ հաղորդման համաձայն, «Սահար-Ազարի»-ին տւած հարցազրոյցում յայտնի թուրք լրագրող Հուսնու Մահալալին Պաղեստինի նկատմամբ Էրդողանի երկակի քաղաքականութիւնն է քննադատել, միաժամանակ անդրադառնալով Ադրբեջանի Հանրապետութիւնից եւ Թուրքիայի տարածքից Իսրայէլ տեղափոխւող վառելանիւթին:

Թուրք վերլուծաբանը հեգնելով Էրդողանին պաշտպանող Թուրքական մամուլը նշել է, որ բոլոր այդ թերթերի թելը կախւած է նոյն մատներից ու դրանք կարծես կոչւած են միաձայն Նեթանիահուին հայհոյելու, եւ կարծես Իսրայէլը չէ, որ անցել է պաղեստինցիներին կոտորելու գործին: «Պաղեստինի այս հարցն էլ կանցնի ժամանակի գիրկը եւ մենք նորից կը շարունակենք յարաբերութիւնները ջերմացնել Իսրայէլի հետ»:

Մէկ այլ աղբիւրի համաձայն, Իսրայէլի բանակը յայտարարել է, որ ամբողջութեամբ շրջափակել է Գազան եւ հասել ափամերձ շրջաններ:

«Info.Media»-ի համաձայն՝ անկլաւը (Գազայի հատւածը) արդէն իսկ բաժանւած է երկու՝ հիւսիսային եւ հարաւային հատւածների, սակայն իսրայէլական կողմը վստահեցրել է, որ հումանիտար միջանցքը կը շարունակի գործել, քանի որ հէնց նրանց պէտք էր, որ Գազայի հիւսիսային շրջանները դատարկւի իր բնակչութիւնից:

Արժէ նշել, որ աւելի վաղ Բաքւի ԶԼՄ-ները գլուխը կորցրած հրապարակումներ էին արել առ այն, որ Գազայի վրայ սիոնիստական ​​բանակի ցամաքային յարձակումը նոյնպէս լինելու է «կայծակնային գործողութիւն», եւ առանձնակի չարութեամբ յոյս էին յայտնում, որ 44-օրեայի տարեդարձի հետ միաժամանակ՝ նոյեմբերի 8-ից 10-ը Իսրայէլը եւս կը կարողանար Գազայի օկուպացման «եղբայրական» յաղթանակը տօնել Բաքւի հետ մէկտեղ:

Փորձագէտների կարծիքով Բաքւի ռեժիմի աջակցութիւնը սիոնիստական ​​ռեժիմին ծանր հարւած էր Ադրբեջանի Հանրապետութեան իմիջին, իսկ Գեանջայում եւ այլ քաղաքներում մի շարք քաղաքացիներ հակասիոնիստական ​​ցոյցերով փորձել են դէմ գնալ այս իրողութեանը, որից անմիջապէս յետոյ Բաքւի կառավարութիւնը, սիոնիստական ​​ռեժիմը եւ բրիտանական «BP» ընկերութիւնը նոյնպէս ուժեղացրել են Իսրայէլին նաւթ մատակարարող Բաքու-Ջէյհան խողովակաշարի պաշտպանութիւնը։

«Sahar Azari»-ին տւած հարցազրոյցում թուրք լրագրողը նշել է, որ եթէ Էրդողանը 10 օրով փակի Իսրայէլի նաւթային ճանապարհը, Իսրայէլը կը դադարեցնի յարձակումները: «Իսրայէլական տանկերում եւ ինքնաթիռներում օգտագործւող վառելիքը մատակարարում է Թուրքիան: Իմ ուսումնասիրութիւնների արդիւնքում պարզել եմ, որ բենզինի եւ մազութի 60%-ը կամ 62%-ը մատակարարւում է Ադրբեջանից եւ Ղազախստանից, իսկ Թուրքիայի Ջէյհանից այն ուղարկւում է Հայֆա եւ պատերազմի առաջնագիծ: Ընդամէնը 10 օրով փակէք այդ հոսքագիծը: Չեմ ասում՝ մշտապէս։ 10 օր, եւ կը յանձնւի Իսրայէլը: Եթէ ​​դուք դա անէք, ապա ես կը հաւատամ, որ Էրդողանը մեծ մահմեդական առաջնորդ է: Ինքը ընդամէնը 10 օր տարածութիւն ունի նման առաջնորդ դառնալուց»:

Related Articles

Back to top button