ԻրանՔաղաքական

Այսօր մեկնարկելու են Իրան-Ռուսաստան-Չինաստան՝ «Ծովային անվտանգութեան գօտի 2024» համատեղ ռազմածովային զօրավարժութիւնները

«ԱԼԻՔ» – Այսօր՝ մարտի 12-ին Հնդկական ովկիանոսի հիւսիսային շրջանում մեկնարկելու են Իրան-Ռուսաստան-Չինաստան համատեղ ռազմածովային զօրավարժութիւնները: Դրանք կրում են «Ծովային անվտանգութեան գօտի 2024» անւանումը:

Զօրավարժութիւնների նպատակը տարածաշրջանում անվտանգութեան ամրապնդումն է, միջազգային ծովային առեւտրի պաշտպանութիւնը, ծովահէնութեան եւ ահաբեկչութեան դէմ պայքարը, ծովային գործողութիւնների ոլորտում օպերատիւ-մարտավարական փորձի փոխանակումը եւ երկրների կարողութեան ցուցադրումը համատեղ պահպանելու համաշխարհային խաղաղութիւնը։

Զօրավարժութիւններին, որպէս դիտորդ ներկայ են լինելու նաեւ Օմանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Պակիստանի եւ Հարաւային Աֆրիկայի ԶՈՒ ներկայացուցիչները:

Առնչւող Յօդւածներ

Back to top button