ԻրանՀայաստան - ԱրցախՏնտեսական

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանն այցելել է Նորաւանի կառուցւող 400 կվ ենթակայան 📢

«ԱԼԻՔ» – Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան տելեգրամային ալիքի այսօրւայ հրապարակման համաձայն՝ արտակարգ եւ լիազօր  դեսպան Մեհդի Սոբհանին այցելել է Նորաւանի կառուցւող 400 կվ ենթակայան եւ ծանօթացել Իրանի եւ Հայաստանի միջեւ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարութեան ընթացքին: Աղբիւրի համաձայն՝ նախագիծն իրականացւում է իրանական «Սանիր» ընկերութեան միջոցով։

Այցի ընթացքում դեսպանը տեղեկացւել է աշխատանքների ընթացքի մասին՝ ծանօթանալով դրանց իրականացման եւ տեխնիկական փուլերին։

Այցի ընթացքում Մեհդի Սոբհանին խորհրդակցութիւն է անցկացրել մասնագէտների ներկայութեամբ, որի ընթացքում քննարկւել են էլեկտրահաղորդման գծի եւ նախագծի աշխատանքների արագացման հետ կապւած հարցեր։

Նշենք, որ նախագիծը երկու երկրների էներգետիկ համագործակցութեան զարգացման կարեւորագոյն ծրագրերից մէկն է եւ առանձնայատուկ նշանակութիւն ունի կողմերի համար:

Related Articles

Back to top button