ԻրանՀայաստան - ԱրցախՏնտեսական
Իրանի եւ Հայաստանի առեւտրի փոխնախարարները ապրանքների եւ ծառայութիւնների փոխանակման մասին յուշագիր են կնքել
«ԱԼԻՔ» – Երէկ՝ սեպտեմբերի 30-ին, Իրանի արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի նախարարի տեղակալ, Առեւտրի խթանման կազմակերպութեան նախագահ Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնաւին եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Յովակիմեանը կնքել են մասնաւոր հատւածի գործարարութեան զարգացման ոլորտում ապրանքների եւ ծառայութիւնների փոխանակման վերաբերեալ փոխըմբռնման յուշագիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարութիւնից:
Յուշագիրը կը նպաստի երկու պետութիւնների մասնաւոր հատւածների միջեւ առեւտրային յարաբերութիւնների զարգացմանը, առեւտրային յարաբերութիւններում նոր մեխանիզմների ներդրմանը եւ ապրանքաշրջանառութեան ծաւալների աւելացմանը: