ԻրանՄշակութային

Մահացել է անւանի ռադիոհաղորդավար-դերասանուհի Ժալէ Օլովը

«ԱԼԻՔ» – Երկարատեւ հիւանդութիւնից յետոյ, երէկ՝ դեկտեմբերի 23-ին, Թեհրանում իր մահկանացուն կնքեց Ժալէ Օլովը: 

Նա դերասանական եւ խօսքի ասպարէզի վետերաններից էր։ 

Անւանի ռադիոհաղորդավարը մասնագիտական գործունէութիւն էր ծաւալել նաեւ թատրոնի ու կրկնօրինակման ասպարէզում: Իրանական լսարանի յիշողութեան մէջ «Օշին»-ի ձայնը մարմնաւորւած է Ժալէ Օլովի խօսքերով:  

Օլովի առաջին գեղարւեստական գործունէութիւնը սկսւել է 1327 թւականին ռադիոյով ուղիղ հեռարձակմամբ եւ հաղորդումների ազդարարմամբ: Ապա սկսել է ռադիոհաղորդումներ վարել: Եղել է նաեւ «Դասթանէ շաբ» հաղորդաշարի հիմնադիրներից։

Ջալէ Օլովն նկարահանւել է տարբեր ֆիլմերում, ինչպիսիք են «Ռուզ-է-վաղէէ», «Փարի»-ն, ինչպէս նաեւ «Ամիր Քաբիր», «Շէյխ Բահայի», «Գայլեր» …

Related Articles

Back to top button