Իրան
ՀԱՄԱՍ-ի քաղբիւրոյի ղեկավարը հանդիպել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդի հետ
ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից, Բէյրութում այս շարժման ներկայացուցիչ Ուսամա Համդանը տեղեկացրել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբիւրոյի ղեկավար Էսմայիլ Հանիէն մի քանի օր առաջ ժամանել է Թեհրան եւ հանդիպել ու զրուցել Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի հետ։
«Parstoday»-ի համաձայն՝ Համդանը յայտարարել է. «Մենք պատիւ ունենք, որ Դիմադրութեան առանցքում մեր եղբայրները կանգնած են մեր ազգի, դիմադրութեան եւ մեր համաժողովրդական շարժման կողքին։ Մենք հպարտանում ենք Լիբանանում իսլամական դիմադրութեան աջակցութեամբ եւ ողջոյններ ենք յղում նաեւ Իրաքում եւ Եմէնում իսլամական դիմադրութեան եղբայրներին»։