Հայ երաժիշտները՝ «Ֆաջր»-ի 40-րդ միջազգային երաժշտական փառատօնում
![](/wp-content/uploads/2025/02/63348140-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – «Ֆաջր» 40-րդ միջազգային երաժշտական փառատօնում իրանահայ դաշնակահար եւ երաժիշտ Արմէն Ասատրեանը եւ Հայաստանից ժամանած կոմպոզիտոր ու փողային գործիքների կատարող Լեւոն Թեւանեանը հանդէս են գալու համատեղ կատարմամբ՝ «Վահդաթ» դահլիճում, փետրւարի 15-ին, երեկոյան ժամը 21:30-ին։
Լեւոն Թեւանեանը ծնւել է Երեւանում, 1975 թւականի սեպտեմբերի 13-ին: Երիտասարդ տարիքից սովորել է դաշնամուր եւ փողային գործիքներ, իսկ 1997 թւականին աւարտել է Երեւանի Կոմիտասի անւան պետական կոնսերւատորիան։ Նա յայտնի է, որպէս երաժիշտ, ով կատարում է հայկական փողային գործիքներ՝ դուդուկ, բլուլ, շւի, թաւ շւի եւ զուռնա։ Տարբեր երաժշտական խմբերում իր աշխատանքին զուգահեռ՝ Թեւանեանը 2011 թւականից աշխատում է, որպէս Հայաստանի ժամանակակից ժողովրդական գործիքների պետական ֆիլհարմոնիկ նւագախմբի մենակատար եւ դիրիժոր։