Աշխարհի գաւաթ 2026. Իրանը՝ պատմութեան էջ մտնելու շեմին. Իրան 0 – 0 Բելգիա

Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականն Աշխարհի գաւաթի խմբային փուլի երկրորդ խաղում ոչ-ոքի՝ 0-0 հաշւով աւարտեց մրցումը Բելգիայի դէմ՝ պահպանելով յաջորդ փուլ անցնելու իրական հնարաւորութիւնը։
Լոս Անջելէսի «Սոֆա»-ի մարզադաշտում կայացած հանդիպմանը նախաձեռնութիւնը ձեռքից ձեռք էր փոխանցւում, Բելգիայի որոշակի առաւելութեամբ, սակայն իրանեան պաշտպանութիւնը եւ մանաւանդ Ալիռեզա Բէյրանւանդի վստահ խաղը թոյլ չտւեցին մրցակցին բացել հաշիւը։
Իրանը նաեւ մօտ էր գոլի առաջին խաղակէսում: Մեհդի Թարեմիի խփած գոլը VAR-ի ստուգումից յետոյ չեղարկւեց, խաղից դուրս վիճակի պատճառով։
Երկրորդ խաղակէսում Բելգիան մնաց 10 հոգանոց թիմով, երբ կարմիր քարտ ստացաւ բելգիացի պաշտպանը: Սա տւեց առաւելութիւն Իրանի հաւաքականին ճնշումը կրկնապատկելու համար, սակայն Բելգիան ցուցադրեց գրագէտ պաշտպանութիւն եւ դիպուկ հակայարձակներ, որով փրկեց խաղի հաշիւը:
Գրանցւած ոչ-ոքիով Իրանն ունի 2 միաւոր եւ խմբային փուլի վերջին խաղում Եգիպտոսի դէմ ենթադրեալ յաղթանակի դէպքում կը կարողանայ ստանալ փլէյ-աֆի ուղեգիր։ Նոյնիսկ ոչ-ոքին կարող է Իրանին տալ յաջորդ փուլ դուրս գալու յոյսեր՝ սպասելով միւս ենթախմբերի արդիւնքներին։
Հանդիպման լաւագոյն ֆուտբոլիստ ճանաչւեց Իրանի դարպասապահ՝ Բէյրանւանդը, իրականացրած 7 դժւարին գնդակների «սէյւերի» հաշւին:
Նոյն ենլթախմբի միւս հանդիպմանը Եգիպտացիները առաջին գոլն ընդունելուց յետոյ անցան անդադար գրոհի եւ յաղթեցին 3-1 գոլառատ հաշւով:



