Դաշնակցական Բեմ

ՀԱՅԱԿՈՐԾԱՆ ԵՌԵԱԿԻ ԽԱՐԴԱՒԱՆՔՆԵՐԸ՝ ԵՐԷԿ ԵՒ ԱՅՍՕՐ…

Դերենիկ Մելիքեանի ոսպնեակից

Իր հայանպաստ յօդւածներով յայտնի իրանցի փորձագէտ դոկտ. Էհսան Մովահեդիանը սոցիալական սեփական ցանցում գրառման մէջ փաստարկել է, որ «1915 թւականին Օսմանեան կայսրութեան հրեաներն ու թուրքերն են եղել շուրջ 2 միլիոն հայերի ցեղասպանութեան իրականացնողները»։

 Պարոն Մովահեդիանը իր փաստարկի հիմք է համարել հայերի ցեղասպանութեամբ յափշտակւած վիթխարի հարստութիւնների կողոպուտը, որով էլ  ապահովւել է ֆինանսաւորումը՝   կայսրութիւնից հազարաւոր հրեաների Պաղեստին տեղափոխման նախագիծը։

Սիոնիստների ու Երիտթուրքերի աւանդական ու համախորհուրդ հակահայ այդ դիւական ծրագրի մասին Մովահեդիանի գրառումն, ակամայ յիշեցրեց «ԱԼԻՔ»-ի բազմավաստակ աւագ խմբագիր հանգ. Անդրէ Ամուրեանի (Տէր Օհանեան) ըստ ամենայնի նոյնիմաստ գիտա-փաստավաւերագրական յօդւածաշարքը, որն էլ տպագրւել է դեռեւս «ԱԼԻՔ»-ի 1981 թ. մայիս-յունիս ամիսների 118-121 համարներում։

Այստեղ, սակայն, յատկանշելին այն է, որ Անդրէ Ամուրեանը, իր գիտա-հետազօտական խորքային պրպտումների արդիւնքում, փաստարկել է մի այլ խիստ ուշագրաւ հանգամանք. իսկ դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ նոյն Հայոց Մեծ Եղեռնի քստմնելի մտայղացման հարցում Լոնդոնեան մասոնականութեան հետ սիոնիստ հրեաների համատեղ  նպատակադրումը։

Եւ այսպէս, ըստ Անդրէ Ամուրեանի՝ Սիոնիզմի գլխաւոր հիմնադիրներից Հերցելը դեռեւս սուլթան Աբդուլ Համիդի օրօք է հանդիպել վերջնիս նախարարապետ Խալիլ Ռաֆատի հետ, որտեղ կողմերը պայմանաւորւել են, որ եւրոպական մայրաքաղաքներում ազդեցիկ հրեաները չէզոքացնեն հայ ակտիւիստների հակաթուրքական գործունէութիւնը։

«Հերցելը,- գրում է Անդրէ Ամուրեանը,- թուրք պալատականների հետ հանդիպումից յետոյ Լոնդոն է մեկնում եւ ազդեցիկ հրեայ գնդապետ Գոլդսմիտի (անգլիահպատակ- Դ. Մ.) միջնորդաւորմամբ՝ ստիպում՝ հայերի իրաւունքների պաշտպաններ՝ Արգէյլ Դուքսին ու Ֆրանսիս Ստիւենսոնին, որպէսզի հայանպաստ յօդւածներ չհրապարակեն։ Միաժամանակ, Անգլիայում, հրեայ լրագրող Լուսիէն Վոլֆը, Սամուէլ Մոնտեգիւն ինչպէսեւ՝ «իսրայէլական Ալիանսի» կառավարիչ Գուատզան, ներգրաււել են սոյն հակահայ գործարքների մասնակցութեանը…»։

Գալով հայատեաց սիոնիստների համագործակցութեանը՝ երիտթուրքերի հետ Հայոց Ցեղասպանութեան խնդրում, մէջբերենք դարձեալ Ամուրեանի ուշագրաւ մէկ այլ մէջբերում.-

«… Համիդի գահընկեցումից յետոյ, երբ Օսմանեան կայսրութիւնը «Իթթիհադ վա թարաղղի» կուսակցութեան ձեռքն անցաւ, նորակազմ կաբինետին մի շարք կրօնափոխ հրեաներ են մաս կազմում։ Իսկ միեւնոյն կաբինետում էր, որ ծրագրաւորւել ու կազմակերպւել է Հայոց Մեծ Եղեռնը։  Հայասպան Թալէաթի, Էնւերի, Ջեմալի ու Սաիդ Հալիմ փաշայի հետ 20-րդ դարի Առաջին ցեղասպանութեան մտայղացողներն ու գործադրողներն են եղել նաեւ սիոնիստ Սուլէյման (Սոլոմոն) Նիւմանը, Հ. Ջահեդը, Մեդհատ Շուքրին, դոկտ. Նազըմը եւ Բեհաէդդին Շաքիրը…»։

Ահաւասիկ, անհերքելի են նաեւ բազմաթիւ այն փաստերը, որոնց համաձայն՝ սիոնիստա-թուրքական ու որպէս առանցքային դերակատար՝ անգլոսաքսոնական գործօնի աշխարհագրա-քաղաքական ու յատկապէս տարածաշրջանային դարաւոր նպատակադրումներում հայը, Հայաստանն ու հայկական հարցը (Դատը) մշտապէս խանգարիչ հանգամանք են համարւել։

Զորօրինակ, նոյն վերոգրեալ եւրոպայի հայերին խաբող հրեաների օրինակով, արեւմտահայկական նահանգներում անգլիացի «բարենորոգչական» միսիոնարները մոլորեցնում-խաբում էին 1870-ական թւականների հայկական բուրժուազիայի ներկայացուցիչներին, սրանց մղելով Ներսէս Վարժապետեանին ու Խրիմեան Հայրիկին խիստ բողոքների ու վարկաբեկման ենթարկել։ Չէ՞ որ արեւմտահայ դատի պաշտպան երկու երեւելիներն են եղել Սանստեֆանոյի ու Բերլինի վեհաժողովներում հայոց ներկայացուցիչները։ Միաժամանակ՝ թուրքասէր հայ բուրժուազիան պախարակելով Խրիմեանի «Երկաթէ շերեփ»-ի պատգամը, արդարացնում էր ակամայ հայոց հարցը տապալող  իսկական մեղաւորներ՝ ժամանակի Անգլիայի հրէածին վարչապետ Դիզրայէլիին, որն ի դէպ՝ յայտնի է հետեւեալ հակահայկական յայտարարութեամբ. «Արեւմտահայկական նահանգները պէտք է բնակեցւեն քուրդերով, որոնք էլ ի զօրու կը լինեն խանգարել դէպի Պոլիս (Ստամբուլ) ռուսական յառաջխաղացքը…»։ Իսկ նոյն խնդրով անգլիական այսպէս ասած՝ դիւանագիտութեան մատեան «Կապոյտ գիրքն» իսկ արեւմտահայաստանը անւանել է ոչ աւել-ոչ պակաս քան՝ Քուրդիստան։

Յարգելի ընթերցող, մէկուկէս դար հեռաւորութիւնից ի վեր, ահա, մի պահ  մտաբերենք այսօրւայ հայոց իրականութեան շուրջ թուրքական, սիոնիստական եւ անշուշտ՝ անգլոսաքսոնական հայակործան եռեակի տարատեսակ խարդաւանքները, որոնք ներուժ ու ներգործուն լրջագոյն սպառնալիքների թիրախ են դարձրել Հայաստանի եւ հայութեան ազգային-պետական շահերն ու առհասարակ ինքնիշխանութեան անվտանգութիւնը:

Դ. Մ.

Պատմական գիտութիւնների թեկնածու

Related Articles

Back to top button