Հայ ԴատՍփիւռք

ՀՅԴ Երուսաղէմի Հայ Դատ. «Ծանր տեխնիկան դուրս է բերւել Երուսաղէմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տարածքից»

Ծանր տեխնիկան, որն աւելի վաղ բերւել էր Երուսաղէմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տարածք, յունւարի 7-ին դուրս է բերւել։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում յունւարի 8-ին ասել է ՀՅԴ Երուսաղէմի Հայ Դատի կոմիտէի անդամ Յակոբ Սեւանը։

Նա տեղեկացրել է, որ տարածք են այցելել նաեւ Երուսաղէմի քաղաքապետարանի աշխատակիցները։ Սեւանն աւելացրել է, որ դեկտեմբերի 28-ին ցուցարարների դէմ վերջին յարձակումից յետոյ ոչ մի միջադէպ չի եղել։ «Առայժմ իրավիճակը հանգիստ է, նոր խնդիրներ չեն առաջացել»,- նշել է նա։

Յիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին դիմակաւոր անձանց մի խումբ՝ զինւած մահակներով, արցունքաբեր գազի նռնակներով եւ այլ միջոցներով, յարձակւել էր հայերի վրայ, որոնք գտնւում էին Երուսաղէմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տարածքում։

Նշենք, որ Երուսաղէմի պատրիարք, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկեանը աւելի վաղ հրեայ գործարարին 99 տարւայ վարձակալութեամբ յանձնել էր «Կովերի այգու» տարածքը։ Այս որոշումը բաւական աղմուկ էր առաջացրել, եւ երկար պայքարից յետոյ յաջողւել էր չեղարկել գործարքը։ Բայց աւելի ուշ ընկերութեան (որին վարձակալութեամբ տրւել էր տարածքը) բուլդոզերները սկսել են քանդել վիճելի տարածքի մի մասը։ Երբ ցուցարարները փորձել են կանգնեցնել այդ գործողութիւնները, յայտնւել են զինւած հրեայ վերաբնակները եւ փորձել ցրել ցուցարարներին, բայց անյաջող:

Առնչւող Յօդւածներ

Back to top button