Այլ

Հազարամեակների սերնդից՝  Z ընկած ճեղքի մասին կամ ինչ հնչիւն է յօրինելու Z-ը՝ իրաւայաջորդի համար

Պատկերացրէք X-ի առաջարկւած թւիթերն էք ստուգում ու մէկ էլ հանդիպում՝ նախկին կապի նախարարի գրառմանը, որտեղ Z սերնդին ուղղւած գրառման մէջ նա գրել է. «Քո «դիսը» մեր կեանքի պէս է, իմաստուն մարդը քեզ դիս չի վերադարձնի հէնց այնպէս։ Նրանք պէտք է «թրենդ» անեն ձեր գեղեցկութիւնը: Եկէք միասին թիմ դառնանաք յանուն #Իրանի: Հեռաւոր յարաբերութիւնները պէտք է մօտեցնել, եւ կոտրւածքները նորից զոդել: Ահա թէ ինչպէս կարելի է ընկերների հետ կիսւել Իրանը կառուցելու համար»:

Քաղաքականութիւն՝ քաղաքականութիւն, դրա մէջ ոչ մի խօսք:  Նախընտրական շրջանին յատուկ դրսեւորումները նոյնպէս հասկանալի են ու նոյնքան էլ «դիս»-ելու :

Դրանք մի կողմ թողնելով էջիս այսօրւայ առիթը նոր սերունդների սոցմեդիայի բառամթերքի թեման է: Որպէս օրինակ դժւար է պատկերացնել, թէ ամէն մէկն ինչ է ընկալել «դիս»-ը տեսնելով:  Միանգամից նշենք, որ «դիս»-ը, որն այլեւս  յաջորդ տողերում  չի չակերտւի, ինչպէս թրենդի դէպքում, կամ թւիթերին յատուկ լեկսիկոնը, նշանակում է հիթ կամ շատ տաքացած: Աւելի ճշգրիտ՝ «դիս անել» նշանակում է ինչ-որ մէկին հիթ կամ ջախջախիչ պատասխան տալ: Ռեփերները դիս են ասում, յատկապէս, երբ երգած տողերում այլ անձի կամ երեւոյթի դէմ են բառեր «շաղ տալիս»:

Եւ այսպէս՝ բարի գալուստ Z սերնդին հասկանալու աշխարհ…

Աշխարհ, որն ընկալելու համար նախ պէտք է ծանօթ լինել լեզւին: Լեզուն այստեղ նոյնը չէ ինչ ասելու տոնն է յուշում: Ներւերդ ուտող տոնայնութեամբ կարող են խօսել ընկերական շրջանակի ջերմութիւնից, սիրելու մաիսն, կամ նոյնիսկ մարդասիրութիւնից: Իսկ հասկանալու համար մեզ պէտք է դիս-ի օրինակով բառագրքոյկ ու մի քիչ էլ սոցմեդիայում վիճել-բանավիճելու փորձ…այս մասին աւելի ուշ:

Ովքե՞ր են Z սերունդը, որո՞նք են նրանց բնութագրերը

«Z» սերունդն այն է, ով ծնւել է 1995-ից 2010 թւականներին։ Մանկութեան հէնց սկզբից, երբ նա բացել է աչքերը, այլ բան չի տեսել ինտերնետից ու այլ սմարտ գործիքների առաջընթացից բացի, այդ պատճառով էլ նրանց մամուլում անւանում են Net սերունդ։

Թէ ով է Z սերունդը եւ որոնք են նրա բնութագրերը, արդէն իսկ  հասարակագիտական մարտահրաւէրներով լի հայեցակարգ է:  Եթէ ձեզ մօտ էլ կայ նոյն հարցը, ապա առաջարկւում է մնալ մեզ հետ մինչեւ յօդւածի աւարտը: Քանի որ այս գրութիւնը հայեցակարգին ծանօթանալու փորձ էր նաեւ:

Ցանցային (ինտերնետ) սերունդը կամ թւայնացւած հարթակի բնակիչներից բացի տարբեր կոչումներով են ճանաչւում նաեւ այլ տարիներին ծնւածները,  որոնց մասին եւս նշւելու է ստորեւ: Աւելին չխճճելու համար միայն նշենք, որ  Z սերնդի մեծ մասը X սերնդի երեխաներն են:

Որոշ փորձագէտները մի շարք յատկանիշներով են ներկայացնում Z սերնդի մարդկանց: Սակայն նրանց ակնառու յատկանիշը թւային եւ խելացի գործիքների հետ շնչելն է որպէս կենսական միջոցի: Այս սերունդը դեռ մանկուց է ապրել ինտերնետի հետ: Մինչդեռ միւս սերունդների համար այս առաւելութիւնը չկար, կամ նոյնիսկ այն չի համարում առաւելութիւն՝ իրական աշխարհի հետ ունեցած փորձառութիւնների ու յիշողութիւնների հաշւին իհարկէ:

Z սերնդի մարդկանց մասին  այլ յատկանիշներ էլ են նշւում:  Օրինակ՝ նրանց անւանում են անպատասխանատու, իսկ երբեմն էլ՝ անհետեւողական, անպարկեշտ դրսեւորումներով եւ որ կարեւորն է անգլուխ՝ ռիսկային:

Պէտք է հաշւի առնել նաեւ այն փաստը, որ նման որակումներով սերունդներ բնութագրելն այնքան էլ իրական չէ, քանի որ պատասխանատւութիւնը որպէս հասկացութիւն այս սերունդի մօտ այլ կերպ է դրսեւորւած:  

Վերադառնալով վերը նշւած սերունդների տարբերութիւնների մասին նշումին, անհրաժեշտ է հայեացք նետել նրանց՝ հասկանալու համար, թէ Z-ն ինչով է տարբերւում  միւսներից:  Z կոչումն առաջին անգամ  կիրառւել է ԱՄՆ-ի մամուլում:  Որոշ ժամանակ անց տարբեր երկրներ եւս սկսեցին նոյն կերպ դիմել հասարակութեան տարիքային այս կարգին:  

Սերունդների դասակարգումներն ըստ ծննդեան տարեթւերի

1. Աւագ սերունդը նրանք են, ովքեր ծնւել են 1900-ից (ոմանք ասում են՝ 1910-ից) 1924 ընկած ժամանակահատւածում: Այս մարդիկ ծնւել են Մեծ դեպրեսիայի ժամանակ, տեսել են համաշխարհային պատերազմեր եւ հիացմունքի արժանի են եղել պատերազմին աջակցելու կամաւոր աշխատանքի համար: Որոշ հասարակարգերում  այս մարդկանցից առաջ եղել է նաեւ մէկ այլ սերունդ, որը յիշատակւում է  կորած սերունդ անւանումով:

2. Լուռ սերունդ- Շատ աղբիւրներ 1925-ից 1945 թւականներին ծնւած մարդկանց յիշատակում են որպէս Լուռ սերունդ կամ աւանդապաշտներ: Այս մարդիկ ծնւել են, երբ աւարտւեց Առաջին համաշխարհային պատերազմը եւ սկսւեց Երկրորդ համաշխարհայինը: Այդ ժամանակ աշխարհում մոլեգնում էր տնտեսական ճգնաժամ։ Այս սերնդի մարդիկ սկզբում դժւարին կեանք են վարել, իսկ խնդիրներն ու դժւարութիւններն էին, որ ձեւաւորել են այս մարդկանց բարոյականութիւնն ու օրինապահութիւնը, նրանց դարձնելով համբերատար, աշխատասէր եւ հաւատարիմ անհատականութիւններ: Այս սերնդի մարդիկ շատ են հետաքրքրւած աշխատանքի կայունութեամբ եւ այդ պատճառով էլ կարեւորում են  կայուն աշխատանք ունենալու իրաւունքը:  Միւս կողմից, նրանք շատ շահագրգռւած են խաղաղութեամբ: Այդ իսկ պատճառով կառավարութիւնների առաջ նրանք հեզ են եւ լուռ են: Դրա համար էլ կրում են  լուռ սերունդ կոչումը։

3. B սերունդ (Baby Boomers)- Այս սերունդը ծնւել է 1946-1963 թւականներին՝ Երկրորդ աշխարհամարտից յետոյ: Այն ժամանակ տնտեսական բարգաւաճում կար, հետն էլ մասամբ ապահով կեանք, եւ այս պատճառով այս սերնդի մարդիկ կեանքի հանդէպ մեծ եռանդ ունեցող մարդիկ են։

Նրանք տեսել էին, որ մեծ ջանքերի արդիւնքում կարող են հարստութիւն կուտակել եւ կեանքը շարունակել լիակատար խաղաղութեան մէջ։ Բիլ Գէյթսն ու Բաֆեթը, որոնց անուններն այսօր աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում է, պատկանում են այս սերնդին։

Տնտեսական բարգաւաճումը եւ սոցիալական ապահովութիւնը պատճառ դարձան, որ այս ժամանակահատւածում ծնելիութեան աճ գրանցւի: Baby Boomers կամ բնակչութեան պայթիւնի սերունդ կոչումը գալիս է հէնց դրանից: Այս սերունդն այսօր թոշակի է անցել, եւ մեր աշխարհի տատիկ-պապիկների մեծ մասը պատկանում է այս սերնդին: Ռիսկի դիմելն ու սթարթափային լինելն այս սերնդի տարբերակիչ յատկանիշներից մէկն է:

4. X սերունդ- ծնւել են 1965-ից 1980 թւականներին: Սերնդի կոչումը վերցւած է «X սերունդ» վերնագրով վէպից: Այս մարդիկ ծնւել են այն ժամանակ, երբ աշխարհը լի էր ռէֆորմային փոփոխութիւններով ու ցնցումներով: Այդ իսկ պատճառով այս սերունդը աշխատանք փոխելու հետ կապւած ստրեսներ չունի: Նրանց  մեծ մասն աշխատել է տարբեր ընկերութիւններում եւ ունի մեծ փորձ։

X սերնդի կամ 13-րդ սերնդի մարդիկ շատ ինքնավստահ են եւ գիտեն, որ ոչ ոք չի կարող օգնել իրենց, բացի իրենցից: Այս սերնդի ամենակարեւոր յատկանիշներից է շրջապատող միջավայրի հետ շփւելու ունակութիւնը: Այս սերնդի Արեւմտեան տեսակն աւելի մեծ կարեւորութիւն է տւել կրօնի, էթնիկական պատկանելիութեան եւ ռասայի նկատմամբ, քան իրենց նախորդած սերունդները: Իսկ Արեւելքում այն մնում է բոլոր սերունդների ուշադրութեան կենտրոնում:

5. Սերունդ Y- Ծնւել են 1980-ից մինչև 90-ականների վերջը: Նրանց անւանում են նաեւ Հազարամեակի վերջաւորութիւն: Այս մարդիկ աւելի լաւ են գլուխ հանում հաղորդակցման եւ խելացի գործիքներից քան նախորդները: Նրանցից ոմանք այսօր ներկայութիւն ունեն առցանց բիզնեսում:

Y սերունդը նրանք են, ովքեր օգնում են իրենց նախորդող սերնդին տեխնոլոգիաների կիրառման ոլորտում։ Ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ Ամերիկայում Y սերնդի մարդիկ շատ աւելի քիչ են տարւած կրօնով, քան իրենց նախորդ սերունդը: Այս մարդկանցից շատերը կախւած են թւային տեխնոլոգիաներից եւ սիրում են իրենց աշխատանքը կատարել այս տեխնոլոգիաներով:

6. Եւ վերջապէս Z սերունդը-Ինչպէս նշել էինք յօդւածի սկզբում, Z սերունդը ծնւել է 90-ականների վերջին կամ 2000-ականներից 2010 թւականները եւ ծնւած օրւանից է ծանօթացել թւային տեխնոլոգիաների հետ: Ներկայումս նրանց անկիւնադարձային գիւտը արհեստական բանականութիւնն է: Սրանով երեւի ամէն բան ասւած կը լինէինք, սակայն մեզ հետաքրքրում է նաեւ այն, որ Իրանում Z սերունդն ինչքանով է իրեն նոյն հարթակի քաղաքացի համարում: Համացանցի լայն կիրառումը մերոնց մօտ եւս նկատելի է, ինչը նրանց նոյնպէս դարձրել է  թւային բնիկներ:

Այս մարդկանց համար դիտարկւող չափանիշներից մէկը կազմակերպւածութեան ու հաւաքական աշխատանքի հանդէպ նւիրւածութեան բացակայութիւնն է: Նրանք տեսակով դարձել են բջիջային օգտատէր՝ ինտերնետ տարածութիւնում, եւ մտածում ու գործում են անհատական ձեւաչափով: Պէտք է նշել, որ շատ ֆրիլանսերներ (ազատ աշխատանքի ռեժիմով մասնագէտներ) պատկանում են այս սերնդին եւ մեծ պարտաւորւածութիւն չեն զգում այն կազմակերպութեան հանդէպ, որին աշխատակցում են, սակայն դա չի նշանակում, որ նրանք պարտաւորութիւն չեն զգում որեւէ բանի հանդէպ: Նր՛անց համար խիստ կարեւոր է արւած գործի արդիւնքը, եւ այն, որ գործը պէտք է արւի արագ ու առանց« էրօրների»: Ի դէպ, նրանք շատ են նւիրւած իրենց մասնագիտութեանը , դիմացը կազմակերպութիւնների նկատմամբ նւիրւածութիւնը կորցնելով: Նրանց կարելի է գտնել այնտեղ, որտեղ գտնւում է ունեցած հարցերի պատասխանը, կամ որտեղ կարող են աւելի շատ օգուտներ ստանալ:

Այժմ կարող է հարց առաջանալ՝ ո՞րն է տարբեր սերունդներին ու նրանց վարքագծին ծանօթանալու առաւելութիւնը։

Դրա հիմնական առաւելութիւնն այն է, որ շփւելու համար համապատասխան եղանակներ կարելիէ մշակել այդպէս: Արդիւնքում հնարաւոր կը դառնայ մասնագիտական փորձառութիւնն ու կենսափորձը փոխանցել տեխնոլոգիաների զարգացման լոյսի տակ հնից հրաժարւող եսակենտրոն հասարակարգին:

Z սերնդի առանձնայատկութիւնները

Ինչպէս տեսանք նախորդ բաժնում, սերունդներից իւրաքանչիւրն ունի իր առանձնայատկութիւնները: Իսկ այս հատւածում կենտրոնանալու ենք Z սերնդի եւ նրա յատկանիշ համարւող դիս-երի վրայ:

1. Z սերունդը մեծ հետաքրքրութիւն ունի վիրտուալ հաղորդակցութեան եւ թւային լրատւամիջոցների նկատմամբ եւ սիրում է ամէն ինչ կարդալ ու անել առցանց: Ուստի ինտերնետային բիզնեսը փորձում է առաջարկել ապրանքներ եւ ծառայութիւններ, որոնք յարմար կը լինեն , յատկապէս, այս խմբերին:

Նախկին սերունդներից շատերին դուր էր գալիս ֆիզիկական գնումներ կատարելու փորձը, սակայն Z-երն այնքան էլ չեն սիրում նման գնումների տեսակը: Փոխարէնը գնումներ են կատարում իրենց հեռախօսների միջոցով։

2. Z-երի մէկ այլ յատկանիշը նորարարութիւնն է: Այս սերունդը սիրում է նոր ապրանքներ յօրինել եւ ֆիզիկական աշխատանքը հեշտացնելու միջոցներ յայտնագործել: Պիցցայի հետ կապւածութիւնը նրանց յատկանիշներից մէկն է, ինչը տեղաւորւում է ճարպակալման նոյն մտածողութեան սանդղակում:

3. Անձնական կարծիքների եւ զգացմունքների ազատ արտայայտումը (արտայայտման ազատութիւն) «զէդ» սերնդի կարեւոր յատկանիշներից է: Այս խնդիրը նկատելի է դարձել բուհերում, կամ նոյնիսկ համայնքային հարթակներում, երբ չկիսող կարծիքի դէմ ոչ թէ տրամաբանութիւնն է խօսում, այլ ըմբոստ վերաբերմունքը:

Սոցիալական մեդիայի ի յայտ գալը եւս պատճառներից մէկն է, որը մրցակից չունեցող հարթակ է խօսքի ազատութեան համար: Z սերնդի այս յատկանիշը բարդացրել է պայմանները քաղաքական ինստիտուտների համար, սակայն պէտք է նկատի ունենալ, որ այս նոյն խօսքի ազատութիւնը, ազատ արտայայտւելու եւ պահանջելու իրաւունքը անվիճարկելի դարձնելու հաշւին  դիւրացւում են հասարակութիւնների տնտեսական եւ քաղաքական զարգացման համար փոփոխութիւնների պայմանները։

4. Իրավիճակը բարելաւելու համար երկխօսութեան եւ բանակցութիւններում հաւասար իրաւունքի համար փոխգործակցութիւնը Z սերնդի կարեւոր բնութագրիչներից է: Այս սերնդի անհատները հաւատում են երկխօսութեանը եւ փորձում են լուծել առկայ մտահոգութիւնները, խոչընդոտներն ու խնդիրները բանակցելու արդիւնքում հաւաքած միաւորների հաշւին: Այս մարդիկ տեսել են, որ խնդիրների հանդիպելու դէպքում՝  լաւագոյն միջոցը խօսելն ու տարբերութիւններն ընդունելն է: Նրանք նոյնպէս են վարւում ընտանիքի անդամների եւ գործընկերների ու ղեկավարների դէպքում:  Նրանց մօտ ընդգծւած երեւում է, որ պատրաստ են յարգել այլ մարդկանց դաւանանքն ու իրաւունքները:

5. Ռեալիզմ եւ իրականութեան ըմբռնումը Z սերնդի միւս յատկանիշերից է:

Դա է վկայում նաեւ Հոլիւուդեան ֆիլմերի շուկան:  Նկարահանւող ֆիլմերը հիմնւած են իրական պատմութիւնների վրայ։ Ժամանակակից կատակերգութիւններն ու հումորային ֆիլմերը փորձում են մարտահրաւէր նետել եւ կասկածի տակ դնել հէնց ժամանակի իրականութիւնը:

6. Հաւատարմութիւն մարդասիրական սկզբունքների նկատմամբ: Այնպէս, որ եթէ ցանկանում էք գրաւել Z սերնդի կարծիքը եւ նրանց ունենալ ձեր կողքին, ապա պէտք է հաւատաք մարդասիրական սկզբունքներին: Այս մարդիկ հաւանում են երկխօսութեանը եւ մեծ նշանակութիւն են տալիս ազնւութեանը, մարդու իրաւունքներին, կենդանիների իրաւունքներին եւ շրջակայ միջավայրին։

Եթէ ունես բիզնես, որի թիրախային լսարանը Z սերնդն է, ապա պէտք է մարքեթինգը, գովազդը եւ արտադրութեան գործընթացը համապատասխանեցնել բարոյական եւ մարդկային սկզբունքների հետ։

7. Հաւատալու եւ վստահւած լինելու կարիքն այս սերնդի պահանջներից է: Հէնց զգացին հաւատում էք նրանց կարողութեանը, տեսնելու էք նրանց իւրայատուկ ունակութիւններն ու միւսների համար ստեղծած հնարաւորութիւնները։

Մէկ է մենք գործ ունենք այս սերնդի հետ

Եթէ դուք՝ որպէս աշխատակից, մենեջեր, հայր կամ մայր, գործ ունէք Z սերնդի հետ եւ ցանկանում էք աւելի արդիւնաւէտ շփւել նրանց հետ, փորձէք յարգել նրանց սկզբունքներն ու առանձնայատկութիւնները եւ լուրջ ընդունել նրանց աշխարահայեացը:

Նկատի ունեցէք նաեւ, որ այս մարդկանց, յատկապէս, հետաքրքրում է համացանցը եւ սոցիալական մեդիան, այնպէս որ պէտք է օգտագործել արդի եւ ժամանակակից տեխնոլոգիաներ՝ բիզնեսում այս սերնդի կարծիքն ու կարողութիւնները ներգրաււած տեսնելու համար:

Զրոյցն աւարտենք սոցիալական ցանցերում երկու դրւագների մասին պատմող մէջբերումով, որի ներքեւում դրաւած են բազմաթիւ լայքեր ու պատասխան գրառումներ:

Առաջին «պոստը», որն անրժանացել է Z սերնդի օգտատէրերի բուռն արձագանգի: Ոմն հայրիկ գրել է. «Երէկ երեկոյեան փոքրիկ աղջիկս փորձում էր մեզ համոզել, որ դաջւածք անենք իր դաստակին։ Ես ասացի, որ լաւ կանես սպասել մինչեւ 18 տարեկան:

Նա պատասխանեց, որ ես եմ մեղաւոր, որ փորձում եմ ձեզ համոզել կամ ձեզնից ստանալ իրաւունք: Աւելի հեշտ էր լսել ձեր  առարկութինները՝ դաջւածքը ցոյց տալու ժամանակ: 

Related Articles

Back to top button