Այլ

Ինչպէ՞ս է առողջութեանն անդրադառնում մրգերի եւ բանջարեղէնի պակասն օրաբաժնում

Քիչ  միրգ ու բանջարեղէն ուտող մարդիկ Սիդնէյի Առողջ ծերացող ուղեղների կենտրոնի (UNSW) տւեալներով աւելի հակւած են դեպրեսիայի ծանր ախտանիշների: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Scientific Reports (SciRep) բժշկագիտական հանդէսում:

Գիտնականները 11 տարւայ ընթացքում վերլուծել են մրգերի եւ բանջարեղէնի օգտագործման եւ դեպրեսիայի ախտանիշների միջեւ կապը Աւստրալիայից, Դանիայից, Շւեդիայից եւ ԱՄՆ-ից 3483 երկւորեակների շրջանում: Երկւորեակների ներգրաւումը հետազօտութեանը հնարաւորութիւն է ընձեռել զոյգերի միջեւ գենետիկական նմանութեան բարձր աստիճանի (50-100%) պատճառով հաշւի առնել բազմաթիւ գործօնների ազդեցութիւնը, որոնք չեն առնչւում սննդակարգին:  

Հետազօտողները պարզել են, որ հետազօտութեան ընթացքում մրգերի անբաւարար սպառումը կազմել է օրական 0.3 չափաբաժին, իսկ բանջարեղէնի ցածր սպառումը օրական 0.5 չափաբաժին է: Մէկ չափաբաժինը սովորաբար նշանակում է մէկ փոքր միրգ (օրինակ՝ խնձոր կամ նարինջ) 80 գ կշռող կամ չորս փոքր մրգեր, օրինակ՝ սալորը կամ ծիրանը: Բանջարեղէնի մէկ բաժինը նաեւ միջին 80 գրամ բանջարեղէն է, կամ մօտ մէկ բուռ (կամ չորս ճաշի գդալ կտրատած բանջարեղէն):

Գիտնականները հանգել են այն եզրակացութեան, որ սննդակարգում մրգերի պակասն ուղղակիօրէն կապւած է աւելի վատ հոգեկան առողջութեան հետ: Նրանք ենթադրում են, որ պատճառը ուղեղի բնականոն աշխատանքի պահպանման եւ դեպրեսիայի դէմ պայքարելու համար կարեւոր բջջանիւթերի, վիտամինների եւ միկրոէլեմենտների պակասն է:

News.am

Related Articles

Back to top button