ՄիջազգայինՔաղաքական

Բաքւի ԶԼՄ-ների հերթական կեղտալւան. Բաքուն փորձում է քողարկել Կասպից ծով թափած ուկրաինական միջուկային թափոնների հարցը

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Ադրբեջանի Հանրապետութեան կողմից իրականացւած բնապահպանական յանցագործութիւնը՝  Ուկրաինայից միջուկային թափոնների տարաները Կասպից ծովում թաղելու մասին տեղեկատւութեան արտահոսքն առաջին անգամ տպագրւել է Yeni musavat եւ Baku Express թերթերում:  Իսկ դոկտ. Ահմադ Քազեմին «Ինչո՞ւ Ադրբեջանն արժանի չէ հիւրընկալելու COP29-ի գագաթնաժողովը» յօդւածում վկայակոչել էր Բաքւի լրատւամիոջոցների հրապարակումները: Փորձագէտը մէջբերելով նոյն աղբիւրների հրապարակումներից, նշել էր, որ Baku-Khabar կայքը հերքելով լուրը, փորձել է թաքցնել այս իրականութիւնը՝ տալով անհիմն ու տրամաբանութիւնից հեռու պատասխաններ։

Baku Express-ի յօդւածագիր Էրադէ Սարիեւայի գրչին պատկանող մեկնաբանութիւնը, որը թարգմանաբար ներկայացւած է դոկտ. Մովահեդիանի տելեգրամային ալիքում,  հիմնաւորելով նախկին յօդւածի մեղադրանքները նշել է, որ Բաքուն հանրութեան կարծիքի ձեւաւորման հարցում հետեւանքներից խուսափելու նպատակով փորձում է հակընդէմ մեղադրանքներով կեղտալաւայ անել յանցանշանները՝ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով  իր արեւմտեան եւ հարաւային հարեւանների դէմ:

Յիշեցնենք, որ դոկտ. Քազեմիի յօդւածում նշւած էր. «Ադրբեջանը ռադիոակտիւ թափոնների կոնտէյներներն Ուկրաինայից Կասպից ծով է տեղափոխում իւրաքանչիւրի դիմաց ստանալով 260 հազար դոլար»:

Որպէս պատասխան Baku-Khabar թերթն շտապել է «անհիմն մեղադրանք» որակել իրանցի փորձագէտի հրապարակումները: Թերթը գրել է. «Ադրբեջանի Հանրապետութիւնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան կոնւենցիայի (COP29) 29-րդ նիստի անցկացումը մեծապէս անհանգստացրել է մեր երկրի ու ժողովրդի վատը կամեցողներին: Այդ պատճառով նրանք անհեթեթ պնդումներով հրապարակումներ են անում»։

Թերթը, չգիտես չդիմանալով Բաքւի քթի տակ իրականութիւնների մասին բարձրաձայնելուն հակազդելու գայթակղութեանը, թէ՝ ինչ,  պատասխանելու փոխարէն նշել է. «Նրանցից մէկը Կովկասի հարցերով իրանցի փորձագէտ Ահմադ Քազեմին է։ Անհիմն գաղափարներ առաջ քաշող Քազեմին պնդում է, որ Ադրբեջանն արժանի չէ հիւրընկալել COP29-ին։ Կարծես Ադրբեջանի Հանրապետութիւնն է «աղտոտում» Կասպից ծովը, իսկ Կասպից ծովի կենդանիներն ու բուսական աշխարհը վտանգի տակ են Բաքւի պատճառով։ Քազեմին պնդում է, որ Ադրբեջանի Հանրապետութիւնը տասնեակ տարիներ առաջ Ուկրաինայից բերւած ռադիոակտիւ թափոնները թափել է Կասպից ծով եւ իւրաքանչիւր կոնտէյների համար ստացել 260 հազար դոլար։ Նրա անհեթեթ պնդումներից մէկն այն է, որ «միլիոնաւոր տոննա չմշակւած քաղաքային, կենցաղային եւ արդիւնաբերական թափոնները» Բաքու եւ Սումգայիթ քաղաքներից արտահոսում են Կասպից ծով, կամ  Նախիջեւանից՝ Արաքս գետ»: 

Ապա յօդւածագիրն ինքն իրեն անուններ բացայայտողի դերում տեսնելով, մատն ուղղել է Քազեմիի վրայ, եւ նշել. «Այս անձը, իբր քաղաքական ու տնտեսական «փաստարկներ» է բերել՝ իր մտքերը «հիմնաւորելու» համար, որոնք հիմնաւորում չունեն։ Այս անձը պնդում է, որ COP-ը պէտք է անցկացւի այնպիսի երկրում, որը գործնական աշխատանք է կատարում կլիմայի փոփոխութեան դէմ, իսկ Ադրբեջանի Հանրապետութիւնը հիմնականում վնասում է միջավայրը»:

Անտեսելով Բաքւի քաղաքականութեան  հակաէկոլոգիական էութիւնն ու արձանագրւած փաստերը, լրատւամիջոցը նշել է. «Բոլոր պնդումները, իհարկէ, հանրութեանը մոլորեցնելու համար են։ Կասպից ծովն ու Արաքս գետը աղտոտում է ոչ թէ Ադրբեջանի Հանրապետութիւնը, այլ Իրանն ու Հայաստանը: Արաքս գետը Նախիջեւան հասնելու ճանապարհին շատ բաների միջով  է անցնում:  Իսկ Նախիջեւանն արդիւնաբերական կենտրոն չէ, որն աղտոտող բնոյթ ունենայ»,- նշել է թերթը եւ առիթը պատեհ տեսնելով, անմիջապէս յիշեցրել է Հայաստանի Սիւնիքում Զանգեզուրի պղնձամոլիբդենի գործարանի մասին, եւ նշել. «Իրանի բարեկամ երկիր Հայաստանը թունաւորում է Արաքս գետը ծանր թափոններով ու մետաղներով՝ իրականացնելով էկոլոգիական աղէտ։ Եթէ​​Իրանը իրատես լինէր, ապա նման բաներին էր ուշադրութիւն դարձնելու, Ադրբեջանի Հանրապետութեան աչքին թոզ փչելու փոխարէն»: 

Այստեղ թերթը ուկրաինական միջուկային թափոններին համազօր բան փնտրելով, դարձեալ այն գտել է Հայաստանում՝ Մեծամորի ատոմակայանը ժամկէտանց որակելով: Սա առիթ դարձնելով Ալիեւների ընտանիքի թերթը հարց է տալիս, թէ  ինչո՞ւ իրանցի փորձագէտը չի տեսնում Հայաստանի Մեծամորի ատոմակայանը, որն այս անգամ իրօք  Բաքւի աչքի փուշն է:

Baku Express-ի յօդւածագիրը, որի հրապարակումներից ու բացայայտումներից մէջբերումներ անելով դոկտ. Քազեմին Բաքւին մեղադրել էր շրջակայ միջավայրը աղտոտելու եւ այն աղէտալի վիճակի հասցնելու հարցում, իր այս յօդւածում մէջբերել  է «Բաքու Խաբար»-ին տւած Բաքւի Բուսաբանութեան ինստիտուտի փորձագէտ Սադեղ Ղարաեւի   հարցազրոյցից հատւածները, որտեղ վերջինս Բաքւին ուղղւած մեղադրանքները փոխադարձ մեղադրանքներով ծածկելու փորձով՝ սուտ է համարել Ահմադ Քազեմիի հրապարակումները, եւ իր տւած որակմանը հաւասարւելով նշել է. «Այս իրանցի փորձագէտը երբեւէ ճիշտ բան չի ասել:  Ի վերջոյ այն երկրները, որոնք քւէարկել են, որ COP29-ն անցկացւի Բաքւում, մեր աչքերի ու յոնքերի սիրահարը չէին: Մեր օգտին է քւէարկել 180-190 երկիր»:

Բաքւեցի փորձագէտն առանց Թուրքիայի ԳԱՓ նախագծի մասին յիշատակելով նշել է, որ Արաքս գետի ջրի սպառման ամենացածր ցուցանիշն ունի Ադրբեջանի Հանրապետութիւնը։ «Եթէ ​​դուք չափից շատ էք օգտագործում գետի ջուրը, ապա ազդում էք նրանում ապրող բուսական ու կենդանական աշխարհի եւ, ի վերջոյ, շրջակայ միջավայրի վրայ: Սա միջամտութիւն է բնութեան մէջ»,- նշել է նա ու մեղադրանքի մատը դարձեալ ուղղել է Իրանի ու Հայաստանի կողմը:

Մտածելով, որ «պինգ-պոնգային» ձեւաչափով մեղադրանքի դիմաց մեղադրանք հնչեցնելը, դրա ազդեցութիւնը կասեցնելու յարմար առիթ կարող է լինել, նա շարունակում է պնդել, որ իրանական կողմն Արաքսից ջուր է վերցնում եւ օգտագործում ոռոգման համար, իսկ փոխարէնը աղտոտում է Արաքս գետը թափոններով։

Հայաստանը՝ COP29-ի նաւթահոտ քարոզչամեքենայի թիրախում

Արդէն կարելի է պատկերացնել, որ COP29-ի իւրաքանչիւր գլխի ներքոյ ծաւալւող քննարկումներում տեղ ունեն հիւրընկալ երկրի կողմից Հայաստանի ու Իրանի նկատմամբ հնչող մեղադրանքներն ու հակաքարոզչութիւնը: Այստեղ ընդգծւած խօսւելու է նաեւ բոլոր այն տարածքների մասին, որոնք օկուպացւեցին Բաքւի կողմից:  Իսկ եթէ յանկարծ քարտէզի վրայ այդ շրջաններն թուրքական յօրինւած տեղանուններով ու անւանումներով են նշւած, դա արդէն զարմանալի չէ:

Իհարկէ Բաքւի լրատւամիջոցի աչքից է վրիպել, թէ ֆանտազիան չի հերիքել, չես կարող ասել, սակայն այն  «Այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի մասին դոկտ. Քազեմիի նշածն էր, որտեղ փորձագէտը հանգամանաօրէն ներկայացրել էր շինարարութեան հետեւանքով Արաքս գետի աւազանային շերտերին ու շրջակայ միջավայրին հասցւող միլիարդաւոր վնասները:

Բաքուն նպատակադրւած թիրախաւորում է Հայաստանի իւրաքանչիւր արդիւնաբերական կենտրոն, դրանք ներկայացնելով որպէս շրջակայ միջավայրը վնասող գործարաններ ու օբիեկտներ: Բաքւի ցուցակում այդ առումով բաց թողնւած հիմնարկութիւն ու հանքավայր չկայ: Ցուցակից  չեն վրիպել նոյնիսկ հայկական քաղաքներն ու համապատասխան ենթակառոյցները, գիւղատնտեսութիւնը, արդիւնաբերական կենտրոնները, հանքերը, Արաքս ջրաւազանից վերցւած ջրբաժինը, եւ բնականաբար Մեծամորի ատոմակայանն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենի գործարանը: Իսկ նրանց ցուցակում Արցախը օկուպացնելու եւ էթնիկ զտումներ իրականացնելու փաստը կեղտալւայ է արւել՝ «շրջակայ միջավայրի նկատմամբ իրականացւող հայկական ահաբեկչութեան» դէմ պայքար ձեւակերպմամբ:

«Նրանց հետ համագործակցում է գերմանական «Հոլդինգ Քրոնիմետ» ընկերութիւնը: Այն թունաւոր նիւթեր ու պոչանքներ  է թափում Ողջի գետի մէջ (անունը թուրքերէն Ախչուչայ է նշւած), ինչը, բնականաբար, ազդում է շրջակայ միջավայրի ու բնութեան վրայ»,- ասւած է Բաքւի պաշտօնեայի յայտարարութեան մէջ, որտեղ փորձել է նաեւ մուռ հանել COP29-ից հրաժարւած Գերմանիայի բարձրաստիճան պաշտօնեաններից նաեւ։

1770 նաւթային բրոքերների ներկայութեամբ կրկես՝ Բաքու COP29 անւան տակ

Բաքւում COP29-ի անցկացումը ինքնախարազանման պէս վիճակ էր  COP-ի անւան տակ իրականացւած գագաթնաժողովների համար:  Բաքուն վարկաբեկեց COP-ի ողջ պատմութիւնը։

Տնտեսական հարցերով փորձագէտ Զիա Սալեհին իր տելեգրամեան ալիքում տեղադրւած գրառման մէջ  տեղեկացրել է, որ  նաւթային ոլորտի աւելի քան 1770 լոբբիստներ մեկնել են Ադրբեջան՝ մասնակցելու Բաքւում COP29 գագաթնաժողովին, որպէսզի փորձեն դադարեցնել կամ չէզոքացնել հանածոյ վառելիքի օգտագործումը նւազեցնելու գործողութիւններն ու համաձայնութիւնները, որոնք գլոբալ տաքացման հիմնական պատճառն են նաեւ: Նաւթի համաշխարհային բրոքերների պատւիրակութիւնը Բաքւում կայացած COP29-ի չորրորդ ամենամեծ պատւիրակութիւնն է:

Աղբիւրի համաձայն՝ Intellinews-ը արձանագրել է, որ  Ադրբեջանի Հանրապետութիւնը որպէս հիւրընկալող երկիր ունի 2229 մասնակից, իսկ ԱՄՆ-ը՝ որպէս մոլորակի կլիմայի ամենամեծ կործանիչը՝ 405 պատւիրակ է ուղարկել  Բաքու:

Ամերիկեան հետազօտութիւնների նշւած այդ կենտրոնն իր զեկոյցում նշել է նաեւ, որ Բաքւում COP29-ի շրջանակներում նաւթային բրոքերներն ու լոբբիստները հանդիպումներ են անցկացնում տարբեր պատւիրակութիւնների, յատկապէս Ադրբեջանի Հանրապետութեան նաւթային ու քաղաքական պաշտօնեաների, ինչպէս նաեւ Իլհամ Ալիեւի հետ։ «Ինքը՝ Իլհամ Ալիեւը, Բաքւում COP29-ի բացման խօսքում պաշտպանել է Ադրբեջանի Հանրապետութեան SOCAR նաւթային ընկերութեան եւ բրիտանական BP-ի նախագծերը Կասպից ծովում՝ նաւթի ու գազի արդիւնահանման աճի եւ այն Եւրոպա տեղափոխելու ուղղութեամբ: Ալիեւը յայտարարել է նաեւ, որ այն առաջինը Եւրոպային է անհրաժեշտ։ Ուկրաինայում պատերազմական իրավիճակում եւ ռուսական գազի արտահանման դադարեցման պայմաններում պէտք է գնահատել Ադրբեջանի Հանրապետութեան ջանքերը Եւրոպայի այս կարիքը բաւարարելու համար»,- նշւած է արձանագրութեան մէջ։

«ԱԼԻՔ»-ը նախապէս անդրադարձել էր անգլիական The Guardian օրաթերթի հրապարակմանը, որով թերթն անդրադարձել էր Էլհամ Ալիեւի եւ Բաքւի տնտեսական այլ պաշտօնեաների եւ SOCAR ընկերութիւնում Բաքւի COP29-ի կազմակերպիչների պաշտօնավարմանը: Թերթը գրել էր.  «Հաշւի առնելով Ադրբեջանի Հանրապետութիւնում կառավարման թաքնւած կառուցւածքի վրայ բրիտանացիների վերահսկողութիւնը, եւ այն տեղեկութիւնները, որ բրիտանացիներն ունեն Ադրբեջանի Հանրապետութիւնից՝ որպէս գաղութացւած շրջանի վառ օրինակը, միանգամայն ճշգրիտ մեկնաբանութիւն կը լինի ասելը, որ Բաքւի կողմից COP29-ի հիւրընկալումը նոյնն է, ինչ հաւաբունը աղւէսին վստահես»։

Related Articles

Back to top button