Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ադրբեջանը Հայաստանից պահանջել է «անյապաղ» իրեն յանձնել 4 գիւղ

Ադրբեջանի ախորժակը բացւում է երկրաչափական պրոգրեսիայով: Բաքուն հիմա էլ Հայաստանից պահանջում է «անյապաղ» իրեն յանձնել 4 գիւղ։

Ինչպէս յայտարարում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ յղում կատարելով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայեւի մամուլի ծառայութեանը, «դրանց պատկանելութիւնն Ադրբեջանին անվիճելի է, եւ դրանք ենթակայ են անյապաղ ազատագրման»։

Մուստաֆայեւի մամուլի ծառայութիւնում յայտնել են Ադրբեջանի եւ Հայաստանի յանձնաժողովների հանդիպումների մասին, որոնք ստեղծւել են պետական սահմանի սահմանազատման համար։

«Սահմանազատման գործընթացի շրջանակում կը լուծւի նաեւ Ադրբեջանի 4 էքսկլաւային գիւղերի (Իւհարի Ասիփարա, Սոֆուլու, Բարխուդարլի եւ Քեարքի) ազատման հարցը, որոնք օկուպացրել է Հայաստանը»,- նշել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button