Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իշխան Սաղաթելեան. «ԱԺ-ում իմպիչմենտի կը գնանք, երբ փողոցում կը լինի անհրաժեշտ եւ բաւարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամավոր Իշխան Սաղաթէլեանը ֆէյսբուքի իր էջում գրառում է կատարել` պատասխանելով մի քանի կարեւոր հար երի։

«Այս պահին արդիական մի քանի կարեւոր հարցերի պատասխաններ։

– Որտե՞ղ է ընդդիմությիւնը, ինչո՞ւ չի աջակցում Տաւուշեան շարժմանը։

– Ես կարող եմ խօսել ՀՅԴ-ի եւ «Հայաստան» խմբակցութեան անունից։ Դաշնակցութիւնն իր կառոյցով եւ բոլոր ռեսուրսներով առաջին իսկ օրւանից կանգնած է եղել 《Տաւուշը յանուն հայրենիքի》 շարժման կողքին, ներկայ է եղել Տաւուշում եւ գործնական աջակցութիւն ցուցաբերել ձեւաւորւած Շարժմանը։ Ողջ ընթացքում Տաւուշում են եղել նաեւ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները։ Այս թեմայով աշխատանքներ են իրականացւել նաեւ ԱԺ-ում եւ միջազգային հարթակներում։

– Ինչո՞ւ քաղաքական ուժերը չեն ստանձնում առաջնորդութիւն։

– Տաւուշում արդէն կայ ձեւաւորւած Շարժում։ Այն ունի բնականօրէն ձեւաւորւած յստակ առաջնորդութիւն՝ ի դէմս Բագրատ Սրբազանի, ով անգնահատելի եւ պատմական առաքելութեան է իրականացնում։

– Ինչո՞ւ զուգահեռ այլ գործընթաց չի նախաձեռնւում:

– Մենք այս պահին ճիշտ չենք համարում առանձին կամ զուգահեռ գործընթաց սկսել, քանի որ արդէն կայ ձեւաւորւած հակազդեցութեան օջախ եւ մենք կարծում ենք, որ պէտք է ամէն ինչով աջակցել այդ գործընթացին եւ այն դարձնել համահայաստանեան ու համահայկական։

– Ինչո՞ւ տարբեր ուժեր չեն միանում այս պայքարին:

– Ինձ համար անհասկանալի են բոլոր այն ուժերը եւ անհատները, ովքեր տարբեր քաղաքական հաշւարկներով պայմանաւորւած՝ անգործունէութիւն կամ պասիւութիւն են ցուցաբերում. կայ սրբազան պայքար, պէտք է կանգնել այդ պայքարի կողքին։

– Ինչո՞ւ հէնց հիմա չի նախաձեռնւում իմպիչմենտի գործընթաց:

– Այս պայքարի տրամաբանական աւարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը։ Սակայն ժամանակից շուտ այդ գործընթացի նախաձեռնումը եւ այն երաշխաւորւած տապալման տանելը մենք անթոյլատրելի ենք համարում։ Մենք կը գնանք այդ գործընթացին, երբ փողոցում կը լինի անհրաժեշտ եւ բաւարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար։ Ուստի առաջիկայում բոլորիս քայլերը պէտք է ուղղւած լինեն այդ ուժի կուտակմանը»,- գրել է նա։

Առնչւող Յօդւածներ

Back to top button