Վահէ Դաւթեան. ««Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը մշակւել է որոշ արտաքին ուժային կենտրոններում»
ՀՀ գործող իշխանութիւնների զիջողական քաղաքականութիւնը լրջօրէն խաթարում է տարածաշրջանում Հայաստանի բնական եւ աշխարհաքաղաքական դերակատարութիւնը։ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային մեծ հաղարդակցաութեան ուղիներից, ծրագրերից եւ կառուցւող ենթակառուցւածքները շրջանցում են Հայաստանը»։ Այս հարցերի շուրջ «Panorama-հարցազրոյցի» տաղաւարում իր կարծիքը ներկայացրեց քաղաքական գիտութիւնների դոկտոր, էներգետիկ անվտանգութեան փորձագէտ Վահէ Դաւթեանը, որի խօսքերի հիմնական թէզերը ներկայացւած են ստորեւ.
– Խաղաղութեան խաչմերուկ ձեւաւորելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է խաղաղութիւն, որը չկայ, մենք գտնւում ենք պերմանենտ պատերազմի պայմաններում։ Բազմիցս է խօսւել, որ դելիմիտացիա անելուց առաջ պէտք է նախ եւ առաջ դիւանագիտական տիրոյթում հարցերը լուծել, ապահովել խաղաղութիւն, նոր սկսել տրանսպորտային ուղիների նախագծում։ Այս առումով այստեղ տրամաբանութիւնը խեղւած է։
– Մենք անզէն աչքով կարող ենք տեսնել, որ Հայաստանին տանում են վերջնական կապիտուլեացիայի։ Վերջինս տեղի չի ունենում միայն ռազմի դաշտում, այլ՝ տնտեսական հաղորդակցութիւնների, կարգավիճակային հարցերի՝ տւեալ դէպքում զիջումային դրսեւորումների միջոցով, որը մենք տեսնում ենք ՀՀ իշխանութիւնների կողմից։
– Իմ խորին համոզմամբ «խախաղութեան խաչմերուկ» նախագիծը մշակւել է, ոչ թէ ՀՀ-ում, այլ որոշ արտաքին ուժային կենտրոններում եւ հրամցւել է մեր քաղաքական հռետորաբանութեան, օրակարգ։ Այն ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում շատ խնդրայարոյց է եւ դժւար իրականանալի, որովհետեւ հիմնական՝ Արեւելք-Արեւմուտք եւ Հիւսիս-Հարաւ տրանսպորտային ռազմավարութիւնների մեծ մասը փաստացի կեանքի են կոչւել։
– Այս կոնցեպտը, որն առաջարկում է պաշօնական Երեւանը, որն անւանում է «խաղաղութեան խաչմերուկ», որեւէ աղերս չունի տարածաշրջանում եւ նրանից դուրս գտնւող տրանսպարտային ճարտարապետութեան հետ։ Միակ հաղորդակցութիւնը, որը հետաքրքրում է արտաքին դերակատարներին, միայն, այսպէս կոչւած, «Զանգեզուրեան միջանցք»-ն է, որը, կարծում եմ, եթէ այս իշխանութիւնները շարունակեն ինչ-որ ժամանակ պահպանել իրենց դիրքերը, եւ շարունակեն իրենց որդեգրած քաղաքականութիւնը, ապա այն կարող է բաւականին իրատեսական ծրագիր լինել Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, յատկապէս, որ վերջիններս այդ «միջանցքն» ինչ-որ ձեւով փորձում են «վաճառել» որոշ այլ արտաքին դերակատարներին, օրինակ՝ Չինաստանին: