ԻրանՄիջազգայինՔաղաքական

Ամիր Աբդօլլահեանը Բէյրութում հանդիպել է «Հեզբօլլահ»-ի առաջնորդի հետ

«ԱԼԻՔ» – Լիբանան կատարած այցի շրջանակում, ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը փետրւարի 10-ին Բէյրութում հանդիպել եւ բանակցութիւններ է վարել «Հեզբօլլահ» շարժման առաջնորդ Սէյէդ Հասան Նասրօլլահի հետ:

Հանդիպման ընթացքում Ամիր Աբդօլլահեանը եւ լիբանանեան «Հեզբօլլահ» շարժման առաջնորդ Սէյէդ Հասան Նասրօլլահը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւններն ու Գազայի հատւածում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մոջթաբա Ամանին։

Յիշեցնենք, որ Լիբանան կատարած այցի շրջանակում, մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը հանդիպել է նաեւ այդ երկրի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի եւ ԱԳ նախարար Աբդօլլահ Բուհաբիբի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկւել են երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող թեմաներ, այդ թւում՝ երկկողմ յարաբերութիւնների եւ համագործակցութեան զարգացման, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին, յատկապէս Գազայի ճգնաժամին վերաբերող հարցեր:

Առնչւող Յօդւածներ

Back to top button