ԻրանՀայաստան - ԱրցախՏնտեսական

Հայաստանում շահագործման յանձնւած «Իրանի Առեւտրի կենտրոն»-ի տնօրէնների խորհուրդը հանդիպել է իրանահայ փորձագէտների հետ

«ԱԼԻՔ» – «Հայաստանում Իրանի առեւտրի կենտրոն»-ի Թեհրանի գրասենեակը տեղեկացրել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառութեան աւելացման եւ առեւտրի զարգացման հնարաւորութիւնների ուղղութեամբ տեղի է ունեցել քննարկման նիստ ՀՀ-ում շահագործման յանձնւած «Իրանի առեւտրի կենտրոն»-ի գործադիր տնօրէն Վահիդ Քամրանիի, կենտրոնի հայաստանեան գրասենեակի ղեկավար Մոսթաֆա Ռաւանսալարի, եւ առեւտրի գլխաւոր խորհրդատուներ Արա եւ Անդրէ Գալստեանների մասնակցութեամբ։

Iran Trade Center in Armenia-ի տելեգրամային ալիքը յաւելել է, որ նիստի ընթացքում քննարկւել են Հայաստանում Իրանական արտադրանքի սպառման եւ առեւտրային ընկերութիւնների գործունէութեան հետ կապւած հարցեր: 

Հանդիպմանը քննարկւել են նաեւ  երկու երկրների առեւտրային յարաբերութիւնների ընդլայնման եւ զարգացման կարողութիւնների հեռանկարները, ինչպէս նաեւ  «Իրանի Առեւտրի Կենտրոն»-ի գործունէութիւնը:

Յիշեցնենք, որ Հայաստանում գործող «Իրանի առեւտրի կենտրոն»-ը յայտնի է որպէս՝ Իրանի ամենամեծ արտերկրեայ առեւտրի կենտրոնը, ինչը շահարգործման յանձնելուց անմիջապէս յետոյ արժանացել է բարեկամ եւ հարեւան երկրի՝ Հայաստանի շուկայի յատուկ ուշադրութեանը:

Related Articles

Back to top button