Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գառնիկ Դանիէլեան. «Մի օր ադրբեջանցին կը մտնի Կիրանց, մարդկանց կը մորթի, իշխանութիւնը կասի՝ Կիրանցում անվտանգ է»

«ԱԼԻՔ» – Ցաւով եմ ասում, բայց մի օր ադրբեջանցին մտնելու է Կիրանց: Կը մտնի, կը մորթի մարդկանց, իշխանութիւնը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացէ՛ք: Այս մասին երէկ՝ մայիսի 6-ին Սոլակ գիւղում լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը:

«Այն պահին, երբ Արցախում էթնիկ զտումներ էին անում, մարդանց մորթում էին, իշխանութիւնն ասում էր Արցախում անվտանգ է, հիմա էլ ասում է՝ Կիրանցում անվտանգ է»,- յաւելել է նա:

«Ասում են՝ դէ մեզ պահանջ են ներկայացրել, չկատարենք՝ պատերազմ կը լինի: Բա վաղը միւս օրը որ էլի պահանջեց, ի՞նչ էք անելու: Դուք իշխանութի՞ւն էք, թէ ի՞նչ էք: Սրանց մօտ սեփական ժողովրդի նկատմամբ զրօ պատասխանատւութիւն կայ»,- ասել է պատգամաւորը:

Պրոֆեսիոնալ սակրաւորները հրաժարւում են ականազերծում իրականացնել

Անդրադառնալով թշնամուն յանձնւող տարածքներում իրականացւող ականազերծման աշխտանքների ժամանակ տեղի ունեցած միջադէպերին, որոնց ընթացքում եղել են զոհեր եւ վիրաւորներ, Գառնիկ Դանիէլեանը յայտնել է, որ  պրոֆեսիոնալ սակրաւորները հրաժարւում են ականազերծում իրականացնել։

«Դիմումներ են գրել եւ դուրս են գալիս, որպէսզի այդ խարանն ու պատասխանատւութիւնն իրենց վրայ չլինի։ Կիրանցից քիչ առաջ յայտնեցին, որ ինչ-որ մարդիկ են եկել չափագրելու, լարւած իրավիճակ է, գիւղացիներն ասում են՝ տներն այրելու են, գիւղում չեն մնալու։ Այսինքն՝ հայ մարդը հերթական անգամ այրելու է իր տունը»,- նշել է նա։

Առնչւող Յօդւածներ

Back to top button