ՄիջազգայինՏնտեսականՔաղաքական

Մովահեդեան. «Գազայի հակամարտութիւնից ցայսօր Թուրքիայի եւ Իսրայէլի միջեւ առեւտրատնտեսական շրջանառութիւնը 30 տոկոսով աճ է արձանագրել»

«ԱԼԻՔ» – Էրդողանի բոլոր կոշտ յայտարարութիւնները Գազայի պատերազմից մինչ օրս ուղղւած են եղել միայն Նեթանիահուի հասցէին: Նա երբեւէ չի քննադատել սիոնիստական ​​ռեժիմին երեխաների ու կանանց սպանդի հարցում իրենց գործողութիւնների համար։

Տարածաշրջանի հարցերով փորձագէտ Էհսան Մովահեդեանն իր հրապարակած յօդւածում անդրադառնալով նոյն թեմային նշել է, որ հասարակական կարծիքի ձեւաւորման հարցում թուրքական կողմն իր քայլերն ու անելիքները համադրում է սիոնիստների հետ, ինչի հարցում պարզ է դառնում, որ նա Իսրայէլի փոխարէն քննադատութիւնների թիրախ է դարձնում միայն Նեթանիահուին, եւ յաւելել. «Գազայի պատերազմի ընթացքում Անկարայի ու Թել Աւիւի միջեւ դիւանագիտական ​​վէճը իբր իր գագաթնակէտին է հասել: Այն բանից յետոյ, երբ մէկ շաբաթ առաջ Էրդողանը Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուին համեմատել էր Հիտլերի հետ, ինքը բախւեց սիոնիստների կտրուկ արձագանգին, որոնք Անկարային յիշեցրին հայերի ու յոյների ցեղասպանութեան մասին: Բայց այս խօսքերի ու վիճաբանութիւնների ընթացքում Թուրքիան բռնութիւն քարոզելու մեղադրանքով ձերբակալեց սիոնիստ ֆուտբոլիստին: Գալլանտը՝ սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի նախարարը Անկարային մեղադրեց «ՀԱՄԱՍ-ի գործադիր թեւի» պէս վարւելու մէջ»:

Մովահեդեանը շարունակութեան մէջ նշել է, որ սա պատմութեան երեւացող մասն էր: «Չնայած ակնյայտ քաղաքական լարւածութեանը, հոկտեմբերի 7-ի գործողութիւնից յետոյ Անկարայի եւ Թել Աւիւի միջեւ տնտեսական, քաղաքական, անվտանգային եւ առեւտրային յարաբերութիւնների կայունութիւնը պահպանւել է։ «Չնայած Գազայում ճգնաժամի ծաւալներին, Թուրքիան ներկայումս Պաղեստինն օկուպացրած ռեժիմից ներկրումներ անող չորրորդ երկիրն է, իսկ թուրքական ընկերութիւնները գերիշխում են Թել Աւիւի պողպատի շուկայում: Միւս կողմից, օկուպանտների նաւթի 60%-ից աւելին մատակարարւում է Թուրքիայով անցնող խողովակաշարով, իսկ դա նշանակում է, որ ռեժիմի էներգետիկ անվտանգութիւնը Էրդողանի ձեռքում է»,- նշել է նա։

«Այսօր Գազայի պատերազմից անցել է աւելի քան 100 օր, եւ, ցաւօք, պատերազմին զոհ է գնացել աւելի քան 24000 մարդ, մեծ մասը կանայք եւ երեխաներ: Ուշագրաւ է նաեւ այն, որ այս ընթացքում Իսրայէլի եւ Թուրքիայի միջեւ առեւտրատնտեսական շրջանառութիւնը աճել է աւելի քան 3 տոկոսով, իսկ Էրդողանի եւ Նեթանիահուի միջեւ վերջին շաբաթների վէճային ներկայացումները բոլորի կարծիքով համարւում են դեմագոգիկ պահւածք՝ իսլամական երկրների ուշադրութեանն արժանանալու նպատակով: Այս պահւածքից Անկարան միջազգային ասպարէզում երկու մօտեցում է հետեւում. «Նախ՝ թոյլ չտալ Իրանին Իսլամական աշխարհում Իսրայէլի դէմ պայքարում հեղինակութիւն ու առաջնորդութիւն ձեռք բերել, երկրորդ՝ խաբել ներքին հասարակական կարծիքը, յատկապէս՝ քաղաքական դաշտի իսլամիստ կուսակցութիւններին»,- եզրակացրել է փորձագէտը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button